Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-07-01-ից մինչև 2004-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ V · ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 31

գործել է մինչև 2004-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 31.

Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերը

Դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում արդարադատության խորհուրդը:

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունի արդարադատության նախարարը:

Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են`

1) արդարադատություն իրականացնելիս օրենքի խախտում թույլ տալը.

2) աշխատանքային կարգապահությունը խախտելը.

3) դատավորին անվայել արարք կատարելը.

4) սույն օրենքի 14 կամ 15 հոդվածների պահանջները խախտելը:

Դատական ակտը բեկանելը կամ փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ ակտը կայացրած (կայացմանը մասնակցած) դատավորի պատասխանատվություն, եթե արդարադատություն իրականացնելիս նա թույլ չի տվել օրենքի կանխամտածված խախտում կամ անբարեխղճություն, որն էական հետևանքներ է առաջացրել:

Դատավորը կարող է կարգապահական տույժի ենթարկվել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից ոչ ուշ, քան երեք ամիս հետո` չհաշված կարգապահական վարույթի ընթացքը կամ աշխատանքից հարգելի պատճառներով դատավորի բացակայության ժամանակը, բայց ոչ ուշ, քան խախտումը հայտնաբերելու օրվանից մեկ տարի հետո:

Մինչև կարգապահական վարույթի նյութերն արդարադատության խորհուրդ ուղարկելը դրանց հետ իրավունք ունի ծանոթանալ այն դատավորը, ում նկատմամբ վարույթ է հարուցվել: Ընդ որում, դատավորն իրավունք ունի ներկայացնել լրացուցիչ բացատրություններ կամ միջնորդություն հարուցել լրացուցիչ ստուգումներ կատարելու մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։