Հոդված 32
Հոդված 32.
Կարգապահական պատասխանատվության տեսակները
Դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելիս արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել հետևյալ կարգապահական տույժերը`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն:
Եթե արդարադատության խորհուրդը նպատակահարմար չի գտնում դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժի միջոց, ապա կարող է բավարարվել հարցի քննարկմամբ` կարճելով հարուցված կարգապահական վարույթը:
Արդարադատության խորհուրդը (իսկ մինչև խորհրդում հարցի քննարկումը` արդարադատության նախարարը) կարգապահական վարույթը կարճում է նաև այն դեպքերում, երբ հիմնավորված չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը, կամ եթե բաց են թողնված սույն օրենքի 31 հոդվածի հինգերորդ մասով սահմանված ժամկետները:
Եթե կարգապահական տույժ տալու օրվանից երկու տարվա ընթացքում դատավորը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված:
Եթե դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել մի քանի փաստերի հիման վրա, ապա նրա նկատմամբ կիրառվում է կարգապահական տույժի միայն մեկ միջոց: