Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-07-01-ից մինչև 2005-01-31։Բացել գործող տեքստը
Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2

գործել է մինչև 2005-01-31Բացել ARLIS-ում

Հոդված 2.

Դատավորների կարգավիճակի միասնականությունը

Հայաստանի Հանրապետությունում դատավորներ են` օրենքով սահմանված կարգով նշանակված առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահները և դատավորները, տնտեսական դատարանի նախագահը և դատավորները վճռաբեկ դատարանի նախագահը, դրա պալատների նախագահները և դատավորները:

Դատավոր է այն անձը, ով Սահմանադրությամբ սահմանված կարգով օժտված է արդարադատություն իրականացնելու իրավասությամբ և իր պաշտոնեական պարտավորություններն իրականացնում է մշտական հիմունքներով:

Բոլոր դատավորներն ունեն միասնական կարգավիճակ և միմյանցից տարբերվում են իրենց լիազորություններով և իրավասությամբ:

(2-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-218)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։