Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-07-10-ից մինչև 2001-03-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ

Հոդված 13

գործել է մինչև 2001-03-22Բացել ARLIS-ում

Հոդված 13.

Առաջին ատյանի դատարանների հասկացությունը և դրանց տեղաբաշխումը

Առաջին ատյանի դատարանն ըստ էության քննում է բոլոր քաղաքացիական, տնտեսական, քրեական, զինվորական և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, օրենքով սահմանված կարգով լուծում է կալանավորման, բնակարանի խուզարկության թույլտվության, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման հարցերը:

Առաջին ատյանի դատարանն իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Հայաստանի Հանրապետությունում գործում է առաջին ատյանի տասնյոթ դատարան:

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում գործում է առաջին ատյանի մեկ դատարան, որի դատական տարածքը տվյալ մարզի վարչական տարածքն է: Երևան քաղաքում գործում է առաջին ատյանի յոթ դատարան, որոնցից յուրաքանչյուրի դատական տարածքը տվյալ համայնքի (համայնքների) վարչական տարածքն է:

Առաջին ատյանի դատարանների նստավայրերը գտնվում են համապատասխան մարզի (համայնքի, համայնքների) վարչական տարածքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։