Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-03-22-ից մինչև 2001-10-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ

Հոդված 18

գործել է մինչև 2001-10-18Բացել ARLIS-ում

Հոդված 18.

Վերաքննիչ դատարանների հասկացությունը, դրանց կազմը և տեղաբաշխումը

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիման վրա առաջին ատյանի դատարանի քննած գործերը կրկին անգամ ըստ էության քննող դատարանն է:

Վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքների փաստարկներով և կարող է գործը քննել լրիվ ծավալով:

Վերաքննիչ դատարանի վճիռները, դատավճիռները և որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետն անցնելուց հետո:

Հայաստանի Հանրապետությունում գործում է երեք վերաքննիչ դատարան`

1) քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը` դատարանի նախագահի և 12 դատավորի կազմով.

2) տնտեսական գործերով վերաքննիչ դատարանը` դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.

3) քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը` դատարանի նախագահի և 15 դատավորի կազմով:

Վերաքննիչ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:

Վերաքննիչ դատարանների նստավայրը Երևան քաղաքն է:

(18-րդ հոդվածը խմբ. 13.06.00 ՀՕ-72, փոփ. 05.03.01 ՀՕ-149)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։