Հոդված 20.1
Հոդված 20.1.
Տնտեսական դատարանի հասկացությունը, դրա կազմը և տեղաբաշխումը
Տնտեսական դատարանն ըստ էության քննում է բոլոր տնտեսական վեճերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով իր իրավասությանը վերապահված այլ գործեր:
Բոլոր տնտեսական վեճերն առաջին անգամ ըստ էության քննվում են միանձնյա: Վճռաբեկ դատարանի բեկանած վճիռներով տնտեսական գործերը, բացառությամբ սնանկության գործերի և օրենքով նախատեսված այլ գործերի, Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանում քննվում են դատավորների կոլեգիալ կազմով:
Տնտեսական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց տասնհինգ օր հետո: Տնտեսական դատարանի վճիռը կարող է բողոքարկվել միայն վճռաբեկության կարգով:
Տնտեսական դատարանը գործում է դատարանի նախագահի և 21 դատավորի կազմով, որոնցից 6-ը` անվճարունակության մասին գործեր քննող դատավորներ:
Տնտեսական դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:
Տնտեսական դատարանի նստավայրը Երևանն է: Տնտեսական դատարանը կարող է նստավայրեր ունենալ նաև առանձին մարզերում:
(20.1. հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-213-Ն, խմբ. 15.05.02 ՀՕ-343-Ն )