Գլուխ 4 · ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ
Հոդված 22
Հոդված 22.
Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը
Վճռաբեկ բողոք բերելու համար հիմք են`
1) քաղաքացիական դատավարությունում գործին մասնակցող անձանց նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը.
2) քրեական դատավարությունում դատավարության մասնակիցների նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը.
3) նոր ի հայտ եկած հանգամանքները.
Սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել դատարանի վճիռը կամ որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:
(22-րդ հոդվածը լրաց. 20.02.01 ՀՕ-146)