Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-16-ից մինչև 2006-08-05։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2006-08-05-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ

Հոդված 23

գործել է մինչև 2006-08-05ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 23.

Վճռաբեկ դատարանի նախագահը

Վճռաբեկ դատարանի նախագահը դատավոր է:

Վճռաբեկ դատարանի նախագահը`

1) ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը.

2) հրավիրում և վարում է վճռաբեկ դատարանի պալատի նիստերը.

3) գրանցում է փաստաբանների միությունները.

4) (4-րդ կետն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-106-Ն)

5) հետևում է դատավորների աշխատանքային կարգապահությանը.

6) օրենքով սահմանված կարգով դատավորներին տրամադրում է արձակուրդ.

7) կառավարության սահմանած նորմատիվների և աշխատավարձի ֆոնդի սահմաններում նշանակում և ազատում է դատարանի աշխատակազմի աշխատողներին, իրականացնում է աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.

8) կազմակերպում է դատական պրակտիկայի ուսումնասիրումը և ամփոփումը.

9) վարում է դատական վիճակագրությունը.

10) տնօրինում է դատարանի ֆինանսական միջոցները.

11) ներկայացնում է դատարանն այլ մարմինների, ինչպես նաև լրատվամիջոցների հետ փոխհարաբերություններում.

12) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

(23-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-33-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-106-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։