ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 1995 թվականի ապրիլի 10-ին Սոֆիա քաղաքում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև քրեական գործերով իրավական օգնության մասին համաձայնագիրը:
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ`
26 սեպտեմբերի 1995 թվականի,
քաղ. Երևան
Ն-014-I.
Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ