Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ N 465-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

30 սեպտեմբերի 2005 թ.

N 465-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 414 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սերգեյ Պողոսյանի 2005 թվականի սեպտեմբերի 26-ի միջնորդագիրը ք. Երևան, Սվաճյան 12/7 «Ռաֆայել Տաթև» ՍՊԸ տարածք թիվ 29 կրպակ հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 414) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Սերգեյ Պողոսյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 414 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սերգեյ Պողոսյանին հանձնելու պահից։

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ` Տ. Սարգսյան

2005 թ. հոկտեմբերի 5

ք. Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։