Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 215-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 նոյեմբերի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 32205439

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

23 նոյեմբերի 2005 թ.

ք. Երևան N 395-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 215-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-491-Ն՝ ընդունված 26.12.2002 թ.) 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջները և նպատակ ունենալով պարզաբանել կազմակերպություններին և ֆիզիկական անձանց պատկանող, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների կադաստրային գնահատման կարգերը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2003 թվականի հունիսի 23-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից օժանդակ շինությունների, ավտոտնակների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության, առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների կադաստրային գնահատման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» N 215-Ն հրամանով հաստատված Հավելված N 1-ում կատարել հետևյալ լրացումները.

1) «Բաժին 1.» -ում

ա) «1.11.» ենթակետի «ծածկերի (շվաքարանների)» բառերից հետո լրացնել «և կից բաց պատշգամբների» բառերը:

բ) «1.11.» ենթակետից հետո լրացնել նոր՝ 1.12. ենթակետ, հետևյալ բովանդակությամբ.

«1.12. Բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինություններին կից բաց պատշգամբների գնահատության ժամանակ որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների, այգետնակների բաց պատշգամբների մակերեսի համար սահմանված արժեքը` 1 քմ=5000 դրամ:»:

2) «Բաժին 2.» -ում. «1.» կետից հետո լրացնել նոր «1`» կետ հետևյալ բովանդակությամբ.

«1`. 2005 թվականի նոյեմբերի 26-ից սկսած «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գնահատման կարգերով գնահատվում և գույքահարկով հարկման բազաներում ընդգրկվում են նաև.

ա) սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները,

բ) բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառուցված` շենքում գտնվող օրինական մաս կազմող միավորի հետ անմիջական կապ ունեցող ինքնակամ կցակառույց շինությունները:»:

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից։

Կոմիտեի նախագահ՝ Մ. Վարդանյան

Համաձայնեցված է

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների և էկոնոմիկայի նախարար՝

........................... պրն. Վ. Խաչատրյան

23 նոյեմբերի 2005 թ. Համաձայնեցված է

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր հարկային

պետական ծառայության պետ`

....................................... պրն. Ֆ. Ցոլակյան

23 նոյեմբերի 2005 թ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։