Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՏՆԱՅԻՆ ՄԱՀԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-02-11-ից մինչև 2006-05-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2006-05-25Բացել ARLIS-ում

100.0056.06.02.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

6 փետրվարի 2001 թ.

ք. Երևան N 56

Հ Ր Ա Մ Ա Ն

ՏՆԱՅԻՆ ՄԱՀԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. նոյեմբերի 6-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» N 715 որոշման երկրորդ կետի

Հաստատում եմ`

Տնային մահերի դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների կողմից քաղաքացիների մահվան փաստը հավաստող վկայական տալու կարգը (կցվում է):

Նախարար` Ա. Մկրտչան

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարության

2001 թվականի փետրվարի 6-ի

թիվ 56 հրամանով

Կ Ա Ր Գ

ՏՆԱՅԻՆ ՄԱՀԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ

1. Սույնով սահմանվում է տնային մահերի դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների կողմից քաղաքացիների մահվան փաստը հավաստող վկայական տալու կարգը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. նոյեմբերի 6-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 715 որոշման երկրորդ կետի:

2. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության կողմից տնային մահերի դեպքում քաղաքացիների մահը հավաստող վկայականը տրվում է մահացածի հարազատներին կամ օրինական ներկայացուցչին` մահվան պահից ոչ ուշ, քան 36 ժամ անց, նրանց դիմելու և մահացողի անձնագիրը ներկայացնելու դեպքում:

3. Մահը հավաստող վկայական կարող է տալ մահացածի տարածքային պոլիկլինիկայի ղեկավարը՝ միայն դատաբժշկական հիմնարկի կողմից կատարված ախտաբանաանատոմիական հերձման արդյունքների հիման վրա:

(3-րդ կետը խմբ. 16.12.05 N 1207-Ն)

3.1. Միջին բուժանձնակազմին (այդ թվում բուժակ-մանկաբարձական կետերում աշխատող բուժակներին) արգելվում է մահը հավաստող բժշկական վկայական (ձև թիվ 106) տալը: Միայն թույլատրվում է լրացնել բուժակների համար նախատեսված ձևը (թիվ 106-1):

4. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության կողմից արգելվում է տալ մահը հավաստող վկայական առանց ախտաբանաանատոմիական հերձման (պոլիկլինիկայի կողմից տրված ուղեգրով) կամ դատաբժշկական փորձաքննության (տվյալ տարածքի դատախազության որոշմամբ), Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. նոյեմբերի 6-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 715 որոշման 5-րդ կետով սահմանված դեպքերում:

5. Արգելվում է մահը հավաստող տեղեկանք տալ հեռակա կարգով, առանց բժշկի կողմից մահվան փաստը հավաստելու:

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 16.12.05 N 1207-Ն)

7. Բուժհաստատության տնօրենը պատասխանատվություն է կրում մահը հավաստող վկայականը լրացնելու հարցում:

8. Մահը հավաստող վկայականները տրվում են բացառապես առողջապահության նախարարի կողմից հաստատված ձևով: Մահը հավաստող վկայականները համարակալվում են, կարվում, կնքվում և պահվում բուժհաստատության համապատասխան ստորաբաժանումում: Մահը հավաստող տեղեկանքների ձևաթերթիկների կցորդները պահպանվում են բուժհաստատությունում երեք օրացուցային տարի և հիմք են հանդիսանում բուժհաստատության կողմից ներկայացվող համապատասխան հաշվետվությունների համար:

(8-րդ կետը խմբ. 16.12.05 N 1207-Ն)

8.1. Մահը հավաստող բժշկական ոչ ճիշտ լրացված տեղեկանքների օրինակները և դրանց համապատասխանող կցորդները գրանցվում են որպես «անվավեր» և մնում են ձևաթերթիկների թղթապանակում:

9. Մահը հավաստող վկայականը լրացվում է հետևյալ կարգով`

● գրանցումները կատարվում են գրիչով, ընթեռնելի ձեռագրով, հայերեն լեզվով.

● լրացման ենթակա են վկայականի բոլոր կետերը, իսկ այս կամ այն տեղեկությունների բացակայության դեպքում գրվում է «հայտնի չէ».

● նախքան մահը հավաստող բժշկական վկայական լրացնելը, դրա և կցորդի վրա դրվում է բուժհաստատության դրոշմակնիքը, տեղեկանքի հերթական համարը և կատարվում է նշում լրացվող տեղեկանքի բնույթի մասին («վերջնական»).

● վկայականի համապատասխան կետում նշվում է`

ա) մահացածի բնակության վայրը.

բ) ինչի հետևանքով է մահացել.

● մահը հավաստող բժշկական վկայական լրացնող բժիշկը նշում է իր անունը, ազգանունը, պաշտոնը, հիմքերը, որոնք թույլ են տալիս որոշել մահվան բերող ախտաբանական պրոցեսների հաջորդականությունը և մահվան պատճառը: Մահվան սկզբնական (հիմնական) պատճառը համարվում է այն նախնական հիվանդությունը կամ վնասվածքը, որն անմիջականորեն կամ մի շարք հաջորդող հիվանդագին գործընթացների արդյունքում հանգեցրել է մահվան:

Վկայականի` մահվան պատճառը արձանագրող կետը կազմված է 2 մասից: Առաջին մասը բաժանվում է 3 տողի (ա, բ, գ): Այդ մասում նշվում են ծագումնաբանորեն և ախտանշաբանորեն շաղկապված հիվանդությունները. «ա» տողում` մահվան անմիջական պատճառը, այսինքն` այն հիվանդությունը, որը բերել է մահվան կամ հիմնական հիվանդության բարդությունը, «բ» և «գ» տողերում հիմնական (սկզբնական) հիվանդությունը, այսինքն, այն հիվանդությունը, որից ծագել, կամ որով պայմանավորված է մահվան անմիջական պատճառը: Վերջին գրանցումը պետք է համապատասխանի մահվան սկզբնական (հիմնական) պատճառին: Մահվան պատճառի գրանցումը կարող է սահմանափակվել «ա» տողով, եթե հիմնական հիվանդությունը ինքը` անմիջականորեն բերել է մահվան, կամ «բ« տողով, եթե մահվան անմիջական պատճառը պայմանավորված է մեկ հիվանդությամբ.

● յուրաքանչյուր տողում գրանցվում է միայն մեկ հիվանդություն.

● նույն կետի երկրորդ մասում բժիշկը նշում է մահվան պահին գոյություն ունեցող և մահվան բերող հիմնական հիվանդության վրա անբարենպաստ ազդեցություն ունեցող մյուս կարևոր հիվանդությունները, որոնք, սակայն պատճառապես կապ չունեն մահվան անմիջական պատճառ հանդիսացող հիվանդության կամ բարդության հետ.

● ախտորոշման գրանցման դեպքում չի թույլատրվում անորոշություն, ընդհանուր ցուցումների և ախտանիշների գրանցում, նշվում է հիվանդության տեղակայումը, ձևը և փուլը.

● վկայականի համապատասխան կետում նշվում է, թե ում կողմից է արձանագրված մահվան փաստը, բուժհաստատության անվանումը, տրման ամսաթիվը.

● վկայականը վավերացվում է այն լրացնող բժշկի ստորագրությամբ և բուժհաստատության կնիքով.

● մահվան վկայականի տրման մասին գրանցում է կատարվում ամբուլատոր հիվանդի բժշկական քարտում:

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

13 մարտի 2001 թ.

պետական գրանցման թիվ 10001057

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։