Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 292 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 մայիսի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 11807213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

7 մայիսի 2007 թ.

ք. Երևան N 429-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 292 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածները, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված` Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը սահմանելու իրավասությունը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 292 հրամանով հաստատված` «ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ» N 4 հավելվածի 1-ին հատվածում կատարել հետևյալ լրացումը.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ» 02 ենթահատվածը լրացնել «Դատական դպրոց 1 02 024» տողով:

Նախարար Վ. Խաչատրյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։