Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 55-ԱՄ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 նոյեմբերի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 10805446

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

15 նոյեմբերի 2005 թ.

ք. Երևան N 27-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 55-ԱՄ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. ապրիլի 29-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 272 որոշումը.

Հրամայում եմ՝

ՀՀ էներգետիկայի նախարարի 2003 թ. դեկտեմբերի 15-ի «Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվող էլեկտրական էներգիայի հաղորդման, ջերմային էներգիայի և բնական գազի փոխադրման ու բաշխման փաստացի (բնական) կորստի չափերի հաստատման մասին» N 55-ԱՄ հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը՝ համաձայնեցված ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ.

հրամանի 1-ին կետով հաստատված «Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվող էլեկտրական էներգիայի հաղորդման, ջերմային էներգիայի և բնական գազի փոխադրման ու բաշխման փաստացի (բնական) կորստի չափերի» 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Չափերը տարածվում են էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի և բնական գազի առուվաճառք իրականացնող՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձանց (ստորև՝ լիցենզավորված անձինք) վրա, անկախ նրանց սեփականության ձևից:

Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող՝ էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված անձանց (ստորև՝ ԷԲ ընկերություններ) համար փաստացի (բնական) կորուստների չափերը սահմանված են 2001 թ. օգոստոսի 16-ի «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» ՀՕ-206 Հայաստանի Հանրապետության օրենքով»:

Նախարար՝ Ա. Մովսիսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։