Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 24-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-01-05-ից մինչև 2019-07-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2019-07-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 դեկտեմբերի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60305452

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

28 հոկտեմբերի 2005 թ.

ք. Երևան N 12-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 24-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Անասնապահության դրության մասին» Ձև թիվ 24-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Հաշվետվություն անասնապահության դրության մասին» Ձև թիվ 24-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 150-Ն որոշումը:

Նախագահ՝ Ս. Մնացականյան

ՀԱՎԵԼՎԱԾ

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի

28 հոկտեմբերի 2005 թ.

թիվ 12-Ն որոշմամբ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 24-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը սահմանում է «ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 24-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացնում են իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը և հիմնարկները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թ. «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևում նշված ժամկետում և պարբերականությամբ:

4. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից, բացառությամբ անասունների ու թռչունների գլխաքանակի, որը ցույց է տրվում հաշվետվությունը կազմելու պահի դրությամբ:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Հրահանգը կազմված է ձև թիվ 24-գտ (տարեկան) հաշվետվության ձևի սյունակների ու տողերի հերթականությանը համապատասխան:

2. Բաժին I-ի տող 1-27-ում ներառվում են տնտեսությանը պատկանող բոլոր անասունների, թռչունների և ճագարների գլխաքանակը, անկախ նրանից, գտնվում են տնտեսության անասնաշենքերում (ագարակում), թե` արոտներում:

3. «Արտադրող ցուլեր»` բաժին I-ի տող 3-ում ներառվում է արու կենդանիների գլխաքանակը, որոնք օգտագործվում են կենդանիների վերարտադրման համար:

4. «Բանող եզներ»` բաժին I-ի տող 4-ում ներառվում է գյուղատնտեսական աշխատանքների համար օգտագործվող մեծահասակ եզների գլխաքանակը: Ցուլիկները, 2 տարեկանից փոքր արուները չեն ներառվում տվյալ սյունակում: Հիվանդության կամ այլ պատճառներով աշխատանքում ժամանակավոր չօգտագործվող եզները ներառվում են բանող եզների թվում:

5. «Երինջներ` 1-ից մինչև 2 տարեկան» բաժին I-ի տող 5-ում ներառվում է 1-ից 2 տարեկան դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը:

6. «Երինջներ` 2 տարեկանից բարձր» բաժին I-ի տող 6-ում ներառվում է 2 տարեկանից բարձր դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը:

7. «Գոմեշներ»՝ բաժին I-ի տող 8-ում ներառվում է մեծահասակ և մատղաշ գոմեշների, յակերի գլխաքանակը:

8. «Ոչխարներ, ընդամենը»՝ բաժին I-ի տող 13-ում ներառվում է բոլոր ցեղերի ոչխարների ամբողջ գլխաքանակը (մեծահասակ և մատղաշ), առանց այծերի:

9. «Որից՝ մաքիներ և շիշակներ»՝ բաժին I-ի տող 14-ում ներառվում է մայրական ամբողջ գլխաքանակը, ինչպես նաև հիմնական մայրերի և 1 տարեկանից բարձր շիշակների գլխաքանակը:

10. «Այծեր, ընդամենը»՝ բաժին I-ի տող 15-ում ներառվում է բոլոր հասակի այծերը, իսկ բաժին I-ի տող 16- ում «որից՝ մայր այծեր 1 տարեկան և բարձր» ներառվում է 1 տարեկանից բարձր այծերի գլխաքանակը:

11. «Ավանակներ»՝ բաժին I-ի տող 18-ում ներառվում է տնտեսությունում առկա բոլոր հասակի ավանակների գլխաքանակը:

12. «Ճագարներ»՝ բաժին I-ի տող 20-ում ներառվում է բոլոր հասակի ճագարների գլխաքանակը, բաժին I-ի տող 21-ում՝ «որից՝ մայր ճագարներ, բոլոր ծնած էգերի գլխաքանակը, ինչպես նաև հղիացած էգերի, որոնցից առաջին անգամ ծին է ստացվելու:

13. «Հավեր և աքաղաղներ, ընդամենը»՝ բաժին I-ի տող 24-ում ներառվում է բոլոր թռչունների գլխաքանակը:

14. «Որից՝ ածան հավեր»՝ բաժին I-ի տող 25-ում ներառվում է մեծահասակ հավերի գլխաքանակը, անկախ նրանից, տվյալ պահին այդ հավերից ձու ստացվում է, թե ոչ:

15. «Կթված է կաթ՝ կովի և մատակի, ընդամենը»՝ բաժին II-ի տող 1-ում ներառվում է կաթնային և մսային հոտի բոլոր կովերից, ստերջ կովերից, բտման և գիրացման տակ գտնվող, առանց բացառության բոլոր կովերից, ծնած երինջներից, ինչպես նաև գոմեշներից կթված կաթը, քաշը: Այդ տվյալներում ներառվում են նաև հորթերին և խոճկորներին խմեցնելու համար ծախսված կաթը և խեժը: Անմիջապես կովերից հորթերի ծծած կաթը հաշվի չի առնվում: Այլ տեսակի անասուններից ստացված կաթը (ոչխարի, այծի, ձիու), ինչպես նաև բնակչությունից համաձայն պայմանագրի կամ շուկայում գնված կովի կաթը այդ տողում չի ներառվում:

16. «Կթված է, ոչխարի կաթ»՝ բաժին II-ի տող 2-ում ներառվում է տնտեսությանը պատկանող ոչխարներից կթված ամբողջ կաթի քաշը:

17. «Ստացված է ձու՝ բոլոր տեսակի թռչուններից»՝ բաժին II-ի տող 3-ում ներառվում է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը տնտեսությանը պատկանող բոլոր տեսակի թռչուններից (հավ, բադ, սագ, հնդկահավ) տնտեսություններում ստացված ձվի ամբողջ քանակը, ներառյալ ձվի կորուստը (ջարդված, փչացած և այլն) և ճտահանության համար ինկուբատորում կամ թխսերի տակ ծախսված ձուն:

18. «Որից՝ հավի»՝ բաժին II-ի տող 4-ում ներառվում է տնտեսությանը պատկանող ածան հավերից ստացված հավի ձուն: Այդ տողում չի ներառվում գնված կամ ճտահանության և այլ նպատակների համար դրսից ստացված ձվի քանակը:

19. «Խուզված է ոչխարի բուրդ»՝ բաժին II-ի տող 5-ում ներառվում է բնական խուզված բուրդի քաշը այսինքն, տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը խուզից ստացված ոչխարի ամբողջ բուրդը ֆիզիկական քաշով, ներառյալ ներտնտեսային կարիքների համար օգտագործածը:

20. «Արտադրվել է մեղր» բաժին II-ի տող 6-ում ներառվում է տնտեսությանը պատկանող մեղվաընտանիքներից արտադրված ամբողջ մեղրի քաշը:

21. «Ստացված է անասունների քաշաճ (մեծահասակ և մատղաշ) բտման և գիրացման մեջ գտնվող անասուններից, ընդամենը»՝ բաժին II-ի տող 8-ում ներառվում է քաշաճը, որը ստացվել է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բտման (գիրացման) տակ գտնվող (մեծահասակ և մատղաշ) անասուններից: Դրա համար սահմանվում է հաշվետու ժամկետին բտման (գիրացման) տակ գտնվող անասունների կենդանի՝ քաշը, ավելացվում է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բտումից հանված անասունների կենդանի քաշը, և ստացված գումարից պակասեցվում է տարվա սկզբից բտման (գիրացման) տակ գտնվող անասունների նախնական քաշը և տարվա սկզբին բտման տակ գտնվող անասունների կենդանի քաշը: Բտման ու գիրացման տակ գտնվող անասունների ու թռչունների քաշաճի ստացման տվյալները վերցնում են անասունների կշռման տեղեկագրերից: Մսամթերման ուղարկվող անասունների քաշաճը (աճը) որոշվում է անմիջապես տնտեսությունում նրանց կշռման տվյալներով, որը ցույց է տրված ապրանքատրանսպորտային կարգագրերում և քաշաճի որոշման հաշվարկներում:

22. «Տնտեսությանը պատկանող մայրական կազմից ծնվել են կենդանի հորթեր, ձագեր, խոճկորներ, գառներ, ուլեր և մտրուկներ և ստացված է թռչնի մատղաշ իրենց տնտեսությունում ինչպես թխսերից, այնպես էլ տնտեսությանը պատկանող ինկուբատորից»՝ բաժին III-ի տող 2-ում, համապատասխան սյունակներում ներառվում են տնտեսությանը պատկանող մայրերից կենդանի ծնված հորթերի, խոճկորների, գառների, ուլերի և մտրուկների գլխաքանակները, ներառյալ այն գլխաքանակը, որը հետագայում վաճառվել է, մորթվել կամ անկում է եղել, թեկուզև նույն ծնված օրը: Այստեղ չի ներառվում սատկած ծնվածների գլխաքանակը:

23. «Ծնել են երինջներ, (փոխադրված են կովերի շարքը»՝ բաժին III-ի տող 3-ում ներառվում է տարվա սկզբից ծնած և կովերի խումբը փոխադրված երինջների թիվը, ներառյալ այն երինջները, որոնցից ստացվել է մահացած սերունդ:

24. «Ընդամենը գնված են անասուններ և անասունների այլ մուտքեր»՝ բաժին III-ի տող 4-ում և բաժին III-ի տող 5-ում՝ «Կենդանի քաշը»՝ ներառվում է գնման կարգով, այլ անասունի դիմաց փոխանակման, կերի, գույքի դիմաց փոխանակման, այլ հանձնումների դիմաց և այլ մուտքերից ստացված անասունների քանակը և կենդանի քաշը:

25. «Իրացվել է սպանդի համար (ներառյալ տնտեսությունում մորթվածը)»՝ բաժին III-ի տող 6-ը լրացնելիս հարկ է գումարել պետությանը վաճառված անասունի, իր տնտեսությունում մորթված անասունի, ինչպես նաև սպանդի համար անասունի այլ վաճառքի գլխաքանակները, ներառյալ անասունի վաճառքը շուկայում, հանելով մինչև 6 ամսական հորթերի, գառների և ուլերի, մինչև 2 ամսական խոճկորների և ճտերի գլխաքանակները: Բարձր տարիքի մատղաշը, որը շուկայում վաճառվել է` հետագայում վերատադրության համար, այս տողում ցույց չի տրվում:

26. Բաժին III-ի տող 7-ում ներառվում է բաժին III-ի տող 6-ի անասունների գլխաքանակի կենդանի քաշը:

27. «Կենդանի քաշը»՝ բաժին III-ի տող 7-ում ներառվում է տնտեսությունում մորթված բոլոր անասունները, անկախ նրանից, մորթը որտեղ է կատարվել (տնտեսությունում թե սպանդանոցում) և որոնց միսը օգտագործվել է սննդի կամ վաճառքի համար, ներառյալ անասունների հարկադիր սպանդի դեպքերը: Տող 7- ում ներառվում է նախքան անասունի սպանդի ենթարկելը կենդանի քաշի քաշը:

28. «Ընդամենը վաճառված է, փոխանակված է և այլ ելքեր»՝ բաժին III-ի տող 8- ում ներառվում է հաշվետու ժամանակամիջոցում (այսինքն՝ հաշվետու տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ տնտեսության կողմից պետությանը փաստացի վաճառված անասունների գլխաքանակը): Այստեղ ներառվում է այլ կազմակերպություններին վաճառված անասունների գլխաքանակը, նաև ըստ պայմանագրի բնակչության տնտեսություններում աճեցված և գնված անասուններից պետությանը վաճառված անասունի, մասնագիտացված անասնապահական համալիրներին վաճառված և հանձնված բոլոր անասունների գլխաքանակը: Այդ տողում ներառվում է նաև ուրիշ տողերում ցույց չտված անասունների այլ ելքերը:

Այդ տողում ներառվում են նաև տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներին վաճառված անասունների գլխաքանակը, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների անդամներին, աշխատանքի վարձատրության դիմաց և առանձին անդամներին օգնության կարգով տրված անասունների գլխաքանակը և այլն: Այդ տողում ներառվում է նաև անասունների և թռչունների այն քանակը, որը համաձայն պայմանագրի, աճեցման է տրվել բնակչության տնտեսություններին և տնտեսվարող սուբյեկտներին չի վերադարձվել, մնացել է բնակչության տնտեսություններում, որպես վարձատրություն աճեցված անասունի և թռչնի համար:

29. «Անկում և կորուստ են եղել բոլոր հասակի անասուններ»՝ բաժին III-ի տող 10-ում և «որից՝ հաշվետու տարում ծնված մատղաշներ (խոճկորներ մինչև 4 ամսական), տնտեսվարող սուբյեկտներին պատկանող մայրական կազմից»` բաժին III-ի տող 11-ում ներառվում է հաշվետու տարվա սկզբից (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) փաստացի անկում եղած բոլոր տեսակի անասունների գլխաքանակը: Անկում է համարվում նաև, երբ անասնապահի մեղքով անկում եղած անասունը փոխարինվում է մեկ այլ անասունով: Այս տողում ներառվում են անկում եղած բոլոր տեսակի անասունների գլխաքանակը (հրդեհից, բնական աղետներից, խեղդված, գայլի հոշոտածը և այլն), անկախ հասակից, ներառյալ ընթացիկ տարվա ծնվածների, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից ձեռքբերված անասունների գլխաքանակը: Այս տողում նաև ներառվում է ընթացիկ տարում ծնված մատղաշի այն հարկադիր մորթը, որի միսը սննդի համար չի օգտագործվել կամ միայն որպես անասնակեր է օգտագործվել:

Ակտի պատկեր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության ներկայացման ժամկետը`

1. Ազգային վիճակագրական ծառայություն

2. Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին) իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը և ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 12-ը

Ով է ներկայացնում___________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը _________

Գտնվելու վայրը_______________ I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը _________________ Համայնքը

________________________

Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I

Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ

24-ԳՏ

(տարեկան)

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի

28 հոկտեմբերի 2005 թ.

թիվ 12-Ն որոշմամբ

Չլրացնել ßß

ՏԳՏԴ I_I_I_I_I_I

Մարզը I_I_I

Համայնքը I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

II. Արտադրվել է անասնապահական մթերք

Հ/հ Ցուցանիշների անվանումը Չափի միավորը Քանակը

Ա Բ Գ 1

1 Կթված է կաթ՝ կովի և մատակի, ընդամենը ցենտներ

2 Կթված է ոչխարի կաթ, ընդամենը -''-

3 Ստացված է ձու՝ բոլոր տեսակի թռչուններից հատ

4 որից՝ հավի -''-

5 Խուզված է ոչխարի բուրդ կիլոգրամ

6 Արտադրվել է մեղր -''-

7 Վաճառված և մորթված են ճագարներ, սպանդի համար (կենդանի քաշով) ցենտներ

8 Ստացված է անասունների քաշաճ (մեծահասակ և մատղաշ) բտման և գիրացման մեջ գտնվող անասուններից, ընդամենը -''-

9 որից՝

խոշոր եղջերավոր անասուններ -''-

10 խոզեր -''-

11 ոչխարներ և այծեր -''-

12 թռչուններ -''-

13 Ածան հավերի տարեկան միջին գլխաքանակը գլուխ

III. Անասունների ԵՎ թռչունների գլխաքանակի շարժը

Հ/հ Ցուցանիշների անվանումը Չափի միավորը Խոշոր եղջերավոր անասուններ այդ թվում` կովեր (առանց բտման և գիրացման) Խոզեր Ոչխարներ և այծեր Ձիեր Թռչուն-ներ

Ա Բ Գ 1 2 3 4 5 6

1 Առ 1-ը հունվարի 200 թ. առկա է, ընդամենը գլուխ

2 տնտեսությանը պատկանող մայրական կազմից ծնվել են կենդանի հորթեր, խոճկորներ, գառներ, ուլեր և մտրուկներ և ստացված է թռչնի մատղաշ իրենց տնտեսությունում, ինչպես թխսերից, այնպես էլ տնտեսությանը պատկանող ինկուբատորից -''- X

3 Ծնել են երինջներ (փոխադրված են կովերի շարքը) -''- X X X X X

4 Ընդամենը գնված են անասուններ և անասունների այլ մուտքեր -''-

5 Կենդանի քաշը ցենտներ

6 Իրացվել է սպանդի համար (ներառյալ տնտեսությունում մորթվածը) գլուխ

7 Կենդանի քաշը ցենտներ

8 Ընդամենը վաճառված է, փոխանակված է և այլ ելքեր գլուխ

9 Կենդանի քաշը ցենտներ

10 Անկում և կորուստ են եղել բոլոր հասակի անասուններ գլուխ

11 որից՝

հաշվետու տարում ծնված մատղաշներ (խոճկորներ մինչև 4 ամսական), տնտեսվարող սուբյեկտներին պատկանող մայրական կազմից -''- X X

12 Առ 1-ը հունվարի 200 թ. առկա են անասուններ և թռչուններ, ընդամենը -''-

13 Կենդանի քաշը ցենտներ

Ղեկավար _____________________ _____________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող _____________________ _____________________

(գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ) (Ազգանուն, անուն) (Պաշտոն)

_____________________ __ ___________200__թ.

(Հեռախոսահամար(ներ) (լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ ______________________@____________________

ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Առ 1-ը հունվարի 200 թ. առկա է

I. Անասունների գլխաքանակը

Հ/հ Ցուցանիշների անվանումը Գլուխ

Ա Բ 1

1 Խոշոր եղջերավոր անասուններ, ընդամենը

2 որից՝

կովեր

3 արտադրող ցուլեր

4 բանող եզներ

5 երինջներ` 1-ից մինչև 2 տարեկան

6 երինջներ` 2 տարեկան և բարձր

7 չսերմնավորված էգ մոզիներ 2 տարեկանից բարձր

8 Գոմեշներ

9 Խոզեր, ընդամենը

10 որից`

մայր խոզեր հիմնական հոտի

11 էգ խոզեր` 4-12 ամսական

12 Ոչխարներ և այծեր, ընդամենը

13 այդ թվում`

Ոչխարներ

14 որից` մաքիներ և շիշակներ

15 Այծեր

16 որից` մայր այծեր 1 տարեկան և բարձր

17 Ձիեր

18 Ավանակներ

19 Ջորիներ

20 Ճագարներ, ընդամենը

21 որից՝ մայր ճագարներ

22 Մեղվաընտանիքներ, հատ

23 Թռչուններ, ընդամենը (24+26+27)

24 այդ թվում`

Հավեր և աքաղաղներ, ընդամենը

25 որից՝ ածան հավեր

26 Սագեր

27 Այլ թռչուններ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։