«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305454
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
28 հոկտեմբերի 2005 թ.
ք. Երևան N 14-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԱՊԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կապի աշխատանքի մասին» Ձև թիվ 11-կապ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի ««Կապի ծառայությունների և աշխատանքի մասին» Ձև թիվ 11-կապ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 26-Ն որոշումը:
Նախագահ՝ Ս. Մնացականյան
ՀԱՎԵԼՎԱԾ
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի
28 հոկտեմբերի 2005 թ.
թիվ 14-Ն որոշմամբ
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿԱՊԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԿԱՊԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը (հետայսու` կազմակերպություններ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թ. «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
1.3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով` տարվա սկզբից:
1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
2.1. 110-141.4 տողերը վերաբերում են փոստային և սուրհանդակային կապի ցուցանիշներին:
2.2. 110 տողում արտացոլվում են պարբերական հրատարակությունների (թերթերի, ամսագրերի և այլն) փոխադրման փաստացի ծավալներն ըստ բաժանորդագրության և հատավաճառի:
2.3. 120-141.4 տողերում արտացոլվում են նամակների ու բացիկների, ծանրոցածրարների (բանդերոլների) և ծանրոցների (հասարակ, պատվիրված, լրացուցիչ վճարով, ծանուցումով, գնահատված) փոխադրման փաստացի ծավալները` առանձնացնելով նաև միջազգային փոստային կապի օպերատորների հետ փոստային առաքանու փոխանակումները: Տվյալներն արտացոլվում են հազար հատերով՝ առանձնացված ըստ ելքային և մուտքային փոխադրումների, իսկ ելքայինն իր հերթին՝ ըստ վերգետնյա (ցամաքային) և օդային տրանսպորտով առաքումների:
2.4. 150-152 տողերում արտացոլվում են բոլոր տեսակի հեռագրերի (սովորական, շտապ, գեղարվեստական բլանկերով) փոխանցման փաստացի ծավալները (հազ. հատ):
2.5. 160-200 տողերը վերաբերում են հեռախոսային կապի ցուցանիշներին:
2.6. 210-220 տողերում արտացոլվում են շարժական կապի հետ կապված ցուցանիշները, մասնավորապես` բջջային կապի խոսակցությունների քանակը (հազար հատերով) և միջին տևողությունը (րոպեներով):
Ցուցանիշների լրացման համար հիմք են հանդիսանում փոստային փոխանակումների հաշվառման ձևերը, ինչպես նաև փոստային, հեռագրային և միջազգային հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակները:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության ներկայացման ժամկետը`
Ազգային վիճակագրական ծառայություն Կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը
Ով է ներկայացնում___________________________
(անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը _________
_________________________________________
Գտնվելու վայրը______________________
_____________________ I_I_I_I_I_I_I
(փոստային դասիչ)
Մարզը _________________ Համայնքը_____________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ
11-ԿԱՊ
(եռամսյակային)
«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի
28 հոկտեմբերի 2005 թ.
թիվ 14-Ն որոշմամբ
«Տպագրված է»
Չլրացնել ß
ՏԳՏԴ I_I_I_I_I_I
Մարզը I_I_I
Համայնքը I_I_I_I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
ԿԱՊԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Հունվար - ___________ 200___թ.
Ցուցանիշի անվանումը Տողի համարը Չափի միավորը Հաշվետու տարվա ընթացքում Նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում
Ա Բ Գ 1 2
Փոստային և սուրհանդակային
Պարբերական հրատարակություններ (թերթեր, ամսագրեր և այլն) ըստ բաժանորդագրության և հատավաճառի 110 հազար
հատ
դրանցից ՝ թերթեր 111 -''-
ամսագրեր 112 -''-
Նամակներ և բացիկներ, ընդամենը 120 -‘-
դրանցից` միջազգային 121 -''-
121 տողից` ելքային վերգետնյա 121.1 -''-
դրանցից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 121.1.1 -''-
121 տողից` ելքային ավիա 121.2 -''-
դրանցից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 121.2.1 -''-
121 տողից` մուտքային վերգետնյա 121.3 -''-
121 տողից` մուտքային ավիա 121.4 -''-
Ծանրոցածրարներ (բանդերոլներ), ընդամենը 130 -''-
դրանցից` միջազգային 131 -''-
131 տողից` ելքային վերգետնյա 131.1 -''-
դրանցից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 131.1.1 -''-
131 տողից` ելքային ավիա 131.2 -''-
դրանցից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 131.2.1 -''-
131 տողից` մուտքային վերգետնյա 131.3 -''-
131 տողից` մուտքային ավիա 131.4 -''-
Ծանրոցներ, ընդամենը 140 -''-
դրանցից` միջազգային 141 -''-
141 տողից` ելքային վերգետնյա 141.1 -''-
դրանցից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 141.1.1 -''-
141 տողից` ելքային ավիա 141.2 -''-
դրանցից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 141.2.1 -''-
141 տողից` մուտքային վերգետնյա 141.3 -''-
141 տողից` մուտքային ավիա 141.4 -''-
Հեռագրային
Հեռագրեր, ընդամենը 150 հազար հատ
դրանցից` միջքաղաքային 151 -''-
Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 152 -''-
Հեռախոսային
Միջքաղաքային և միջազգային ելից ավտոմատ կանչերի քանակը, ընդամենը 160 հազար հատ
դրանցից` միջքաղաքային 161 -''-
Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 162 -''-
160 տողից` ավարտվել են խոսակցությամբ 163 -''-
դրանցից` միջքաղաքային 163.1 -''-
Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 163.2 -''-
Միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցությունների պատվերներ, ընդամենը 170 -''-
դրանցից` միջքաղաքային 171 -''-
Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 172 -''-
170 տողից՝ իրականացվել են 173 -''-
դրանցից` միջքաղաքային 173.1 -''-
Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 173.2 -''-
Միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցություններ, ընդամենը (տող 163+173) 180 -''-
դրանցից` միջքաղաքային 181 -''-
Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 182 -''-
Միջքաղաքային հեռախոսային խոսակցությունների միջին տևողությունը 190 րոպե
Միջազգային հեռախոսային խոսակցությունների միջին տևողությունը 200 -''-
Շարժական
Բջջային կապի խոսակցությունների քանակը, ընդամենը 210 հազար հատ
Բջջային կապի խոսակցությունների միջին տևողությունը, ընդամենը 220 րոպե
Ղեկավար _____________________ _____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող _____________________ _____________________
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ) (Ազգանուն, անուն) (Ստորագրություն, պաշտոն)
_____________________ __ ___________200__թ.
(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ ______________________@____________________