«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305457
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
28 հոկտեմբերի 2005 թ.
ք. Երևան N 17-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 21-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Փոստային և սուրհանդակային կապի մասին» Ձև թիվ 21-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի ««Փոստային կապի մասին» Ձև թիվ 21-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 30-Ն որոշումը:
Նախագահ՝ Ս. Մնացականյան
ՀԱՎԵԼՎԱԾ
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի
28 հոկտեմբերի 2005 թ.
թիվ 17-Ն որոշմամբ
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 21-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 21-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը (հետայսու` կազմակերպություններ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003թ. «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
1.3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար:
1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
2.1. 110 տողում արտացոլվում է փոստային և սուրհանդակային կապի բաժանմունքների քանակը տարվա վերջի դրությամբ, իսկ 120 տողում՝ առաքման տեղամասերի քանակը:
2.2. 130 տողում արտացոլվում է շահագործման մեջ գտնվող փոստարկղերի, ներառյալ շենքերի և շինությունների ներսում տեղադրված փոստարկղերի քանակը:
2.3. 140-200 տողերում արտացոլվում է շահագործման մեջ, ինչպես նաև վերանորոգման նպատակով պահեստում գտնվող տեխնիկական միջոցների քանակը՝ հիմնված գույքագրման և հաշվապահական հաշվառման փաստաթղթերի տվյալների վրա:
2.11. 210 տողում լրացվում է հաստիքային և ոչ հաստիքային փոստատարների միջին ցուցակային թվաքանակը: Ոչ լրիվ աշխատանքային շաբաթ կամ աշխատանքային օր աշխատող փոստատարների թվաքանակը հաշվի է առնվում որպես լրիվ միավոր, որի լրացման համար հիմք են հանդիսանում կապի կազմակերպության հաստիքային ցուցակները և աշխատանքային պայմանագրերը:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը որևէ ժամանակաշրջանի համար որոշելու համար տարվում է ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում, որը պետք է ճշգրտվի աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքային պայմանագրերի դադարեցման հրամանների (կարգադրությունների) հիման վրա: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար՝ 28 (29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազ մի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը եռամսյակի (նաև աճողական) համար հաշվարկվում է հաշվետու եռամսյակի ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով եռամսյակի ամիսների թվի վրա:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար հաշվարկվում է հաշվետու տարվա ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով 12-ի:
Հաշվետվության բոլոր ցուցանիշները լրացվում են նաև ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի: Բոլոր ցուցանիշները քաղաքային և գյուղական բնակավայրերի բաշխվում են համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքային և գյուղական բնակավայրերի:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության ներկայացման ժամկետը`
1. Ազգային վիճակագրական ծառայություն Կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը
Ով է ներկայացնում___________________________
(անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը _________
_________________________________________
Գտնվելու վայրը______________________
_____________________ I_I_I_I_I_I_I
(փոստային դասիչ)
Մարզը _________________ Համայնքը_____________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ
21-ԿԱՊ
(տարեկան)
«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի
28 հոկտեմբերի 2005 թ.
թիվ 17-Ն որոշմամբ
«Տպագրված է»
Չլրացնել ß
ՏԳՏԴ I_I_I_I_I_I
Մարզը I_I_I
Համայնքը I_I_I_I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ
200____ թ. համար
Ցուցանիշի անվանումը Տողի համարը Չափի միավորը Ընդա-մենը այդ թվում՝
քաղաքներում գյուղերում
Ա Բ Գ 1 2 3
Փոստային և սուրհանդակային կապի բաժանմունքների քանակը 110 հատ
Առաքման տեղամասերի քանակը 120 -''-
Գործող փոստարկղեր 130 -''-
Փոստ-դրամարկղային մեքենաներ 140 -''-
Երեսպատման-դրոշմակման, դրոշմակող մեքենաներ 150 -''-
Թերթերի և ամսագրերի կապոցների, ծանրոցների և ծանրոցածրարների տեսակավորման սարքավորումներ 160 -''-
Նամակատեսակավորման կոմպլեկտներ 170 -''-
Բոլոր տեսակի կոնվեյերներ և փոխադրիչներ 180 -''-
Կոնտեյներներ 190 -''-
Փոստային և սուրհանդակային կապի կարիքների համար օգտագործվող համակարգիչներ 200 -''-
Փոստատարների միջին ցուցակային թվաքանակը 210 մարդ
Ղեկավար _____________________ _____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող _____________________ _____________________
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ) (Ազգանուն, անուն) (Ստորագրություն, պաշտոն)
_____________________ __ ___________200__թ.
(Հեռախոսահամար(ներ) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ ______________________@____________________