Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-01-05-ից մինչև 2010-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2010-01-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 դեկտեմբերի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60305459

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

28 հոկտեմբերի 2005 թ.

ք. Երևան N 19-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև թիվ 42-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի ««Հեռախոսային կապի միջոցների մասին» Ձև թիվ 42-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 33-Ն որոշումը:

Նախագահ՝ Ս. Մնացականյան

ՀԱՎԵԼՎԱԾ

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի

28 հոկտեմբերի 2005 թ.

թիվ 19-Ն որոշմամբ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Սույն հրահանգը սահմանում է «ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը (հետայսու` կազմակերպություններ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թ. «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

1.3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար:

1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հաշվետվությունը կազմված է 5 բաժնից. Կայանները, ենթակայանները և դրանց ունակությունը (բաժին 1), Ապարատների և բաժանորդների թվաքանակը (բաժին 2), Գծային տնտեսությունը տարվա վերջի դրությամբ (բաժին 3), Բնակարաններում հեռախոս տեղադրելու գործընթացը (բաժին 4), Կապի աշխատանքի որակը (բաժին 5):

2.1. Բոլոր ցուցանիշները քաղաքային և գյուղական բնակավայրերի բաշխվում են համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքային և գյուղական բնակավայրերի:

2.2. 1-ին բաժինը լրացնելու համար հիմք են հանդիսանում կայանների սարքավորումների անձնագրերի տվյալները:

2.3. 110 տողում՝ «Հեռախոսային կայանների, ենթակայանների քանակը» լրացվում է քաղաքային և գյուղական բնակավայրերում տեղադրված ավտոմատ հեռախոսային կայանների քանակը, որոնք նախատեսված են ընդհանուր օգտագործման համար, ներառյալ «Իսկրա» ցանցի կայանները:

2.4. «110 տողից հեռախոսային կայանների, ենթակայանների ընդհանուր ունակությունը

- մոնտաժված» (տող 113) և «110 տողից հեռախոսային կայանների, ենթակայանների ընդհանուր ունակությունը-օգտագործված» (տող 114) ցուցանիշներում ներառվում են տեղակայված բոլոր բաժանորդային և հատուկ կոմպլեկտները, սարքավորումները, որոնք օգտագործվում են տաքսաֆոնների միացման համար, գերատեսչական կայանների ելքային և մուտքային միացնող գծերն ու գերատեսչական, տեղեկատվական-ինֆորմացիոն, պատվերային ծառայություններին մշտական օգտագործման տրամադրված գծերը:

Մոնտաժված և օգտագործված ունակությունների մեջ հաշվի են առնվում նաև բոլոր ստուգիչ համարները, ինքնապատասխանիչների համարները, որոնք օգտագործվում են ծառայողական նպատակներով սրահներում, գծային-մալուխային ծառայություններում և այլն, աբոնենտային կոմպլեկտներում ներառված վերանորոգման ծառայության գծերը, ինչպես նաև «Իսկրա» բաժանորդային ցանցի համարները:

Օգտագործված ունակության մեջ ներառվում են ամրագրված հեռախոսային բաժանորդային համարները, որոնց համար գանձվում են բաժանորդային վճարներ:

2.5. 120 տողում լրացվում է այլ կազմակերպությունների կայանների քանակը, որոնք ելք ունեն ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանց, իսկ 121 և 122 տողերում՝ համապատասխանաբար վերը նշված կայանների մոնտաժված և օգտագործված ունակությունը:

2.6. 2-րդ բաժնի 210 տողում՝ «Հիմնական հեռախոսային ապարատների քանակը (առանց քարտֆոնների և «Իսկրա» ցանցի հեռախոսային ապարատների)» արտացոլվում է հեռախոսային բաժանորդների թվաքանակը:

2.7. 220 տողում լրացվում է քարտֆոնների ընդհանուր քանակը` առանձնացնելով դրանք ունիվերսալների (տող 221) և տեղականների, իսկ 230 տողում՝ «Իսկրա» ցանցի հեռախոսային ապարատների քանակը: Ունիվերսալ են համարվում այն քարտֆոնները, որոնց միջոցով իրականացվում են ինչպես միջքաղաքային, այնպես էլ տեղական հեռախոսային խոսակցությունները:

2.8. 260 տողում լրացվում է տվյալների փոխանցման (ինտերնետ) ցանցի բաժանորդ-պրովայդերների քանակը, իսկ 270 տողում՝ տվյալների փոխանցման (ինտերնետ) ցանցի բաժանորդների թվաքանակը:

2.9. Հաշվետվության 5-րդ բաժնի 510 և 520 տողերի ցուցանիշները բնութագրում են միջազգային և միջքաղաքային հեռախոսակայանների աշխատանքը: Այս տողերում արտացոլվում է վերը նշված հեռախոսակայանների չաշխատած կապուղի/ժամերի քանակը:

2.10. 530 տողում՝ արտացոլվում են միջազգային մայրուղային գծերի խափանումները (վնասվածքները):

2.11. 540 տողում՝ արտացոլվում են միջքաղաքային մայրուղային գծերի խափանումները (վնասվածքները):

2.12. Հաշվետվության 550 տողը բնութագրում է հեռախոսակայանների խափանումների վերաբերյալ հայտերի քանակը: 560 տողում արտացոլվում են հայտնաբերված խափանումները, որոնց հետևանքով խախտվել է հեռախոսակապը (հեռախոսը չի աշխատել), իսկ 551 տողում` այն խափանումները, որոնք վերացվել են 1 օրվա ընթացքում:

Ակտի պատկեր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության ներկայացման ժամկետը`

Ազգային վիճակագրական ծառայություն Կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի

20-ը

Ով է ներկայացնում___________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը _________

_________________________________________

Գտնվելու վայրը______________________

_____________________ I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը _________________ Համայնքը_____________

Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I

Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ

42-ԿԱՊ

(տարեկան)

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի

28 հոկտեմբերի 2005 թ.

թիվ 19-Ն որոշմամբ

«Տպագրված է»

Չլրացնել ß

ՏԳՏԴ I_I_I_I_I_I

Մարզը I_I_I

Համայնքը I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ

200____ թ. համար

1. Կայանները, ենթակայանները ԵՎ դրանց ունակությունը

Տողի համարը Չափի միավորը Ընդա-մենը այդ թվում`

քաղա-քային գյուղա-կան

Ա Բ Գ 1 2 3

Հեռախոսային կայանների, ենթակայանների քանակը 110 հատ

դրանից` «Իսկրա» ցանցի 111 -''-

110 տողից` էլեկտրոնային 112 -''-

110 տողից` հեռախոսային կայանների,

ենթակայանների ընդհանուր ունակությունը

մոնտաժված 113 համար

օգտագործված 114 -"-

113 տողից` էլեկտրոնային հեռախոսային

կայանների ունակությունը 113.1 -"-

114 տողից` էլեկտրոնային հեռախոսային

կայանների ունակությունը 114.1 -"-

113 տողից` ավտոմատ միջքաղաքային

հեռախոսային ցանց ելք ունեցող

իջազգային 113.2 -"-

միջքաղաքային 113.3 -"-

113.2 և 113.3 տողերից սարքավորված համարի ավտոմատ որոշման սարքավորումներով 115 -"-

Այլ իրավաբանական անձանց հեռախոսային կայանների քանակը, որոնք ելք ունեն ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանց 120 հատ

120 տողից` հեռախոսային կայանների ընդհանուր ունակությունը մոնտաժված 121 համար

օգտագործված 122 -''-

120 տողից, որոնք ելք ունեն ավտոմատ միջքաղաքային հեռախոսային ցանց 123 -"-

123 տողից` սարքավորված համարի ավտոմատ որոշման սարքավորումներով 124 -"-

Բջջային կապի կայանների քանակը 130 հատ

Բջջային կայանների ընդհանուր ունակությունը

մոնտաժված 131 համար

օգտագործված 132 -"-

2. Ապարատների ԵՎ բաժանորդների թվաքանակը

Ցուցանիշի անվանումը Տողի համարը Չափի միավորը Ընդա-մենը այդ թվում`

քաղա-քային գյուղա-կան

Ա Բ Գ 1 2 3

Հիմնական հեռախոսային ապարատների քանակը (առանց քարտֆոնների և «Իսկրա» ցանցի հեռախոսային ապարատների) 210 հատ

դրանից՝ բնակարանային 211 -"-

Քարտֆոնների քանակը 220 -''-

դրանից` ունիվերսալ 221 -"-

220 տողից` հափշտակված և ջարդված քարտֆոնների քանակը 222 -''-

«Իսկրա» ցանցի հեռախոսային ապարատների քանակը 230 -''-

Շարժական կապի բաժանորդների թվաքանակը 240 -''-

այդ թվում` ռադիոորոնման (փեյջերային) 241 -''-

ռադիալ գործողության 242 -''-

բջջային 243 -''-

Գործող կապուղիների քանակը 250 -''-

Տվյալների փոխանցման ցանցի բաժանորդ-պրովայդերների քանակը 260 -"-

Տվյալների փոխանցման ցանցի բաժանորդների թվաքանակը 270 -"-

3. Գծային տնտեսությունը տարվա վերջի դրությամբ

Ցուցանիշի անվանումը Տողի

համարը Չափի միավորը Ընդա-մենը այդ թվում`

քաղա-քային գյուղա-կան

Ա Բ Գ 1 2 3

Օդային գծերի երկարությունը 310 կմ

Խողովակաշարի երկարությունը 320 կանալ-կմ

Կապի բարձր հաճախականության կապուղիների քանակը 330 կանալ- վերջ

դրանցից` թվային կապուղիների

(կանալներ) քանակը 331 -"-

Մալուխների ընդհանուր երկարությունը 340 կմ

դրանցից` օպտիկամանրաթելային 341 -''-

4. Բնակարաններում հեռախոս տեղադրելու գործընթացը

Ցուցանիշի անվանումը Տողի համարը Չափի միավորը Ընդա-մենը այդ թվում`

քաղա-քային գյուղա-կան

Ա Բ Գ 1 2 3

Բնակարաններում հեռախոս տեղադրելու համար տրված դիմումների քանակը 410 հատ

Տեղադրված հեռախոսային ապարատների քանակը տարվա վերջի դրությամբ 420 -''-

5. Կապի աշխատանքի որակը

Ցուցանիշի անվանումը Տողի համարը Չափի միավորը Ընդա-մենը այդ թվում`

քաղա-քային գյուղա-կան

Ա Բ Գ 1 2 3

Միջազգային հեռախոսակայանների չաշխատած ժամերը 510 կապուղի/

ժամ X X

Միջքաղաքային հեռախոսակայանների չաշխատած ժամերը 520 -''-

Միջազգային մայրուղային գծերի խափանումները (վնասվածքները) 530 -''- X X

Միջքաղաքային մայրուղային գծերի խափանումները (վնասվածքները) 540

Ընդունվել են հայտեր հեռախոսակայանների հեռախոսային խափանումների վերաբերյալ 550 հատ

Հայտնաբերվել են խափանումներ հեռախոսակայաններում 560 -''-

դրանցից՝ վերացվել են մեկ օրվա

ընթացքում

551 -''-

Ղեկավար _____________________ _____________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող _____________________ _____________________

(գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ) (Ազգանուն, անուն) (Ստորագրություն, պաշտոն)

_____________________ __ ___________200__թ.

(Հեռախոսահամար(ներ) (լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ ______________________@____________________

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։