Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂ ԱՆՁԻ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-06-01-ից մինչև 2010-08-19։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2010-08-19Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

4 փետրվարի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 փետրվարի 2000 թվականի N 52

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂ ԱՆՁԻ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

«Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցող անձի տեղաշարժման և բնակության վայրի ընտրության կարգը (կցվում է):

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ Ա. Սարգսյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թվականի

փետրվարի 4-ի N 52 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂ ԱՆՁԻ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

1. Սույն կարգը «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան սահմանում է փախստականի կարգավիճակ հայցող անձի Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաշարժման և բնակության վայրի ընտրության կարգը:

2. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո փախստականի կարգավիճակ հայցող անձը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության (այսուհետև` նախարարություն) կողմից բնակեցվում է հատուկ կացարանում:

(2-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)

3. Փախստականի կարգավիճակ հայցող անձը հատուկ կացարանում բժշկական զննման և փաստաթղթային ստուգումներ իրականացնելու ժամանակահատվածում պարտավոր է չլքել կացարանի տարածքը: Բժշկական հետազոտություններ իրականացնելու նպատակով փախստականի կարգավիճակ հայցող անձը համապատասխան առողջապահական կազմակերպություններ է տեղափոխվում միայն հատուկ կացարանի աշխատողների ուղեկցությամբ:

4. Բժշկական զննման և փաստաթղթային ստուգման ավարտից հետո փախստականի կարգավիճակ հայցող անձը նախարարության կողմից բնակեցվում է նախարարության տնօրինության տակ գտնվող ժամանակավոր կացարանում:

(4-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)

5. Փախստականի կարգավիճակ հայցող անձը այլ կացարանում (ազգականների մոտ, հյուրանոցում, վարձակալությամբ) բնակվելու հնարավորություն ունենալու դեպքում դրա մասին դիմում է ներկայացնում նախարարություն:

(5-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)

6. Նախարարությունը 3-օրյա ժամկետում քննության է առնում դիմումը (հաշվի առնելով փախստականի կարգավիճակ հայցող անձի ֆինանսական հնարավորությունները, բարեկամների համաձայնությունը` իրենց մոտ բնակվելու վերաբերյալ, և նշված հասցեում նրանց բնակվելու օրինական հիմքերը) և որոշում ընդունում դիմումի բավարարման կամ մերժման մասին: Դիմումի մերժման դեպքում փախստականի կարգավիճակ հայցող անձը պարտավոր է բնակվել նախարարության տրամադրած ժամանակավոր կացարանում:

(6-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)

7. Փախստականի կարգավիճակ հայցող անձը ժամանակավոր կացարանում բնակություն հաստատելուց հետո 3-օրյա ժամկետում պարտավոր է ներկայանալ հաշվառման` կացարանի գտնվելու վայրի ներքին գործերի բաժին` փախստականի կարգավիճակ հայցողի նրան նախարարության կողմից տրված վկայականի վրա հաշվառման մասին համապատասխան նշում կատարելու համար, որը հիմք է հանդիսանում փախստականի կարգավիճակ հայցող անձի համար տվյալ ներքին գործերի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում ազատ տեղաշարժվելու համար (Երևանում` ամբողջ քաղաքի տարածքում):

(7-րդ կետը փոփ. 04.07.01 N 594, 03.05.07 N 573-Ն)

8. Հանրապետության տարածքում տեղաշարժվելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում փախստականի կարգավիճակ հայցող անձը պարտավոր է գրավոր դիմել ներքին գործերի բաժին` նշելով մեկնման պատճառը, վայրը և ժամկետը, որը չի կարող գերազանցել 7 օրը:

9. Փախստականի կարգավիճակ հայցող անձը կարող է մեկնել իր բնակավայրից միայն ներքին գործերի բաժնի թույլտվությամբ, որի մասին համապատասխան նշում է կատարում նրան տրված տեղեկանքի վրա և տեղեկացվում նոր բնակության վայրի ներքին գործերի բաժնին:

10. Մեկնման վայր ժամանելիս, ինչպես նաև այդ վայրից մեկնելիս փախստականի կարգավիճակ հայցող անձը պարտավոր է մեկօրյա ժամկետում հաշվառվել տեղի ներքին գործերի բաժնում, որը համապատասխան նշումներ է կատարում տեղեկանքի վրա:

11. Փախստականի կարգավիճակ հայցող անձը վերադառնալուց հետո մեկօրյա ժամկետում պարտավոր է հաշվառվել բնակության վայրի ներքին գործերի բաժնում:

(կարգը փոփ. 04.07.01 N 594, 03.05.07 N 573-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։