Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՄԱՆԸ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-10-26-ից մինչև 2011-08-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-08-26Բացել ARLIS-ում

«ԳՐԱՆՑՎԱԾ է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

26 հունիսի 2002 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 32202102

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

5 հունիսի 2002 թ.

ք. Երևան N 381-Կ «Ա»

Հ Ր Ա Մ Ա Ն

ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման կարգը և Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 15 N 532 որոշման պահանջներով.

Հրամայում եմ`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման վկայականների ձևերը (կցվում են):

2. Վկայականների ձևերը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն գրանցման:

3. Կոմիտեի կողմից նախկինում տրված անշարժ գույքի գնահատման և ռիելթորական մասնագիտացումների գծով դասընթացների ավարտական որակավորման վկայականները պահպանում են իրենց իրավական ուժը:

4. Հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման հանձնաժողովների նախագահներ Ս. Խաչատրյանի և Հ. Մարտիրոսյանի, «Ուսումնամեթոդական կենտրոն» ստորաբաժանման տնօրեն Ա. Ռուբենյանի վրա:

5. Հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Հովակիմյանի վրա:

Կոմիտեի նախագահ Մ. Վարդանյան

ՎԿԱՅԱԿԱՆ N ՌԳ ____

Սույն վկայականը տրվում է

_________________________

(անուն, ազգանուն)

առ այն, որ նա 200 _ թվականի _______ __ ին

մ ա ս ն ա կ ց ե լ է

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի կողմից անցկացվող «Ռիելթորական

գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի

մասնագիտական որակավորման ստուգմանը

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասնագիտական

որակավորման ստուգման հանձնաժողովի

__ _________ 200 __ թվականի N __ որոշմամբ

__________________ -ին տրվել է

ՌԻԵԼԹՈՐԻ

որակավորում

Հանձնաժողովի նախագահ` _________ ____________

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական

կոմիտեի նախագահ _________ ____________

Կ.Տ. __ _________ 200 __ թ.

Գրանցման N __

ք. Երևան

(ձևը փոփ. 12.01.04 N 2-Ն)

(անշարժ գույքի գնահատողի վկայականի ձևը փոփ. 12.01.04 N 2-Ն, ուժը կորցրել է 11.09.06 N 06-387-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։