«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 հունիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60307236
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
18 մայիսի 2007 թ.
ք. Երևան N 08-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԱՊԻ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կապի առանձին ծառայություններից ստացված եկամուտների մասին» ձև թիվ 13-ԿԱՊ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Կապի առանձին ծառայություններից ստացված եկամուտների մասին» ձև թիվ 13-ԿԱՊ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի սեպտեմբերի 1-ից:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված
Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի 18 մայիսի 2007 թ.
թիվ 08-Ն որոշմամբ
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿԱՊԻ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԿԱՊԻ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը (հետայսու` կազմակերպություններ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով` տարվա սկզբից, հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Հաշվետվությունում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում ընդհանուր օգտագործման կապի ծառայությունների առանձին տեսակներից ստացված եկամուտներն առանց ավելացված արժեքի հարկի: Ցուցանիշների հաշվառումն իրականացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար (սյունակ 1), որից առանձնացվում են բնակչությանը մատուցած ծառայություններից ստացված եկամուտները (սյունակ 2) և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար (սյունակ 3)` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա հաշվեգրման սկզբունքով (110-130 տողերում):
1) 110 տողում լրացվում են կազմակերպության, հիմնարկի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացված ընդամենը եկամուտները` անկախ գործունեության տեսակից:
2) 120 տողում արտացոլվում է 110 տողից կապի ծառայություններից ստացված եկամուտները: «Կապի ծառայություններից ստացված եկամուտները» ցուցանիշը ներկայացնում է փոստային ու սուրհանդակային և հեռահաղորդակցության (հեռագրային, հեռախոսային (ձայնային), շարժական, տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության, հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման, կապի այլ ծառայությունների) ծառայություններից ստացված եկամուտների հանրագումարը:
3) 121-122.6 տողերում առանձնացվում են 120 տողից եկամուտներն ըստ կապի ծառայությունների առանձին ենթատեսակների (փոստային ու սուրհանդակային և հեռահաղորդակցության` հեռագրային, հեռախոսային (ձայնային), շարժական, տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության, հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման, կապի այլ ծառայություններ):
4) 122.2.1 տողում առանձնացվում է 122.2 տողից բաժանորդային վարձերից և միանվագ ծառայություններից ստացված եկամուտները:
5) 122.3.1, 122.3.2 և 122.3.3 տողերում առանձնացվում են 122.3 տողից եկամուտներն ըստ ծառայությունների տեսակների` բջջային, ռադիոորոնման (փեյջերային) և ռադիալ գործողության («Ալթայ» և այլն):
6) 122.6.1 և 122.6.2 տողերում առանձնացվում են 122.6 տողից եկամուտներն ըստ կապի ծառայությունների այլ տեսակների` նշելով կապի ծառայության տվյալ տեսակների անվանումները:
7) 130 տողում արտացոլվում են 110 տողից այլ գործունեությունից ստացված եկամուտները:
8) 130.1, 130.2 և 130.3 տողերում առանձնացվում են 130 տողից եկամուտներն ըստ գործունեության տեսակների` նշելով գործունեության տվյալ տեսակների անվանումները:
9) 140 տողում արտացոլվում են մատուցված կապի ծառայությունների դիմաց փաստացի վճարումները:
10) 150 տողում արտացոլվում է աշխատողների միջին ցուցակային թվաքանակը:
2. Փոստային կապի ծառայությունները ներառում են ազգային փոստի կողմից տեղական և օտարերկրյա հասցեատերերի համար փոստային բաժանմունքներում առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման ծառայություններ, «ցպահանջ» թղթակցության մշակում, նամականիշերի, բացիկների, ծրարների վաճառք, պայմանագրային հիմունքով պարբերական մամուլի տարածում, կապի ծառայություններ, փոստային դրամային փոխադրումների (կանխիկ) ընդունում և հանձնում:
3. Սուրհանդակային կապի ծառայությունները ներառում են ազգային փոստից բացի այլ կազմակերպությունների կողմից տեղական և օտարերկրյա հասցեատերերի համար նամակների, ծանրոցների և ծանրոցածրարների (բանդերոլների) հանում, տեղափոխում, տեղ հասցնումը: Տեղափոխումը կարող է իրականացվել տրանսպորտի մեկ կամ մի քանի անձնական կամ հասարակական տեսակներով), կառավարական սուրհանդակային (ֆելդեգերային) ծառայություններ, հատուկ կապի ծառայություններ:
4. Հեռահաղորդակցության (էլեկտրակապի) ծառայությունները իրենցից ներկայացնում են ձայնի, նշանի (նիշի), ազդանշանի, գրավոր տեքստի, պատկերի հաղորդում և ընդունում լարային, մալուխային, օպտիկական, մագնիսական և այլ էլեկտրամագնիսական համակարգերի, ինչպես նաև միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների և այլ ռեսուրսների միջոցով: Վերջինս իր մեջ ներառում է հեռագրային կապ, հեռախոսային կապ (ձայնային) (ներառյալ` բաժանորդային վարձեր և միանվագ ծառայություններ) և կապուղիների վարձակալում, շարժական կապ, տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության, հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում մալուխային, անհաղորդալար ռադիոռելեային կամ արբանյակային համակարգերի միջոցով, տելեմատիկ կապ (հեռաֆաքս, հեռատեքստ և տելեքս) և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործում:
5. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը որևէ ժամանակաշրջանի համար որոշելու համար տարվում է ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում, որը պետք է ճշգրտվի աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքային պայմանագրերի դադարեցման հրամանների (կարգադրությունների) հիման վրա: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:
6. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար` 28 (29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:
7. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն աճողական կարգով հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանի ամիսների միջին ցուցակային թվաքանակների հանրագումարը բաժանելով հաշվետու ժամանակաշրջանի ամիսների թվի վրա:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշումը հաստատելու կարգի
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության ներկայացման
ժամկետը`
Ազգային վիճակագրական
ծառայություն,
Ազգային վիճակագրական
ծառայության մարզային
գործակալություն Կապի ծառայություններ մատուցող
կազմակերպությունները և անհատ
ձեռնարկատերերը մինչև հաշվետու ժամանակաշրջանին
հաջորդող ամսվա 10-ը
Ով է ներկայացնում ____________________________________
(անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________
_________________________________________________
Գտնվելու վայրը ______________________________________
_____________________________________ I I I I I I I
(փոստային դասիչ)
Մարզը ______________ Համայնքը_______________________
Պետական ռեգիստրում գրանցված համարը I I I I I I I I I I I I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I
Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ
13-ԿԱՊ
(ամսական)
«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 18 մայիսի 2007 թ.
թիվ 08-Ն որոշման
Չլրացնել
ՏԳՏԴ I I I I I I
Մարզը I I I
Համայնքը I I I I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հունվար - ___________ 200___թ.
(տարեսկզբից աճողական կարգով)
Ցուցանիշի անվանումը Տողի
համարը Հաշվետու
ժամանակաշրջանում Նախորդ տարվա
համապատասխան
ժամանակա-
շրջանում
Ընդամենը դրանից`
բնակչությունից Ընդամենը
Ա Բ 1 2 3
Եկամուտներ, ընդամենը, (առանց ավելացված
արժեքի հարկի), (120 և 130 տողերի
հանրագումարը),
հազար դրամ 110
110 տողից` կապի ծառայություններից ստացված
եկամուտները, ընդամենը, (առանց ավելացված
արժեքի հարկի), (121 և 122 տողերի հանրագումարը)
հազար դրամ 120
այդ թվում`
փոստային և սուրհանդակային 121
հեռահաղորդակցության
(122.1, 122.2, 122.3, 122.4, 122.5, 122.6
տողերի հանրագումարը) 122
այդ թվում`
հեռագրային 122.1
հեռախոսային (ձայնային) 122.2
դրանցից` բաժանորդային վարձերի և
միանվագ ծառայությունների 122.2.1
շարժական 122.3
այդ թվում` բջջային 122.3.1
ռադիոորոնման (փեյջերային) 122.3.2
ռադիալ գործողության 122.3.3
տվյալների հաղորդման և ինտերնետ
հասանելիության 122.4
հեռուստառադիոհաղորդումների
հեռարձակման 122.5
այլ ծառայություններից 122.6
դրանցից` 122.6.1
122.6.2
122.6.3
110 տողից` այլ գործունեությունից ստացված
եկամուտները 130
դրանցից`
130.1
130.2
130.3
Կապի ծառայություններից փաստացի վճարումներ,
ընդամենը, (առանց ավելացված արժեքի հարկի),
հազար դրամ 140
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը,
մարդ 150
Ղեկավար _______________________
(Ազգանուն, անուն) _______________________
(Ստորագրություն)
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)
_______________________
(Ազգանուն, անուն)
_______________________
(Ստորագրություն, պաշտոն)
_______________________
(Հեռախոսահամար(ներ))
__ _________200__թ.
(Լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ ____________________@__________________