Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետը՝ որոշում եմ.

1. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին՝ երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝

1) Ազգային անվտանգության խորհրդի կազմի և կանոնադրության վերաբերյալ,

2) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարություն ձևավորելու մասին:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մասին» ՆՀ-471 հրամանագիրը:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2007 թ. հունիսի 12

Երևան

ՆՀ-150-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։