Գլուխ 4 · ԼՐԱԳՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 27. Լրագրողի իրավունքները
Հոդված 27. Լրագրողի իրավունքները
Լրագրողն իրավունք ունի.
1. Հավաքել և հրապարակել լուրեր և տեղեկություններ:
2. Հրաժարվել նյութ պատրաստելուց, եթե այն հակասում է իր համոզմունքներին:
3. Չստորագրել իր գրած հոդվածը կամ պատրաստած նյութը, որի բովանդակությունը աղավաղված է խմբագրի կամ խմբագրության կողմից:
4. Ձայնագրել, լուսանկարել, շարժանկարել և արձանագրել այլ միջոցներով, եթե արգելված չէ գործող օրենսդրությամբ:
5. Լրագրողի վկայականով ներկա լինել հանրահավաքներին, ցույցերին, այլ միջոցառումներին, դատավարություններին և գտնվել տարերային աղետների վայրերում` օրենքով սահմանված կարգով:
6. Ունենալ ծածկանուն:
Արգելվում է խանգարել լրագրողին` իր մասնագիտական պարտականությունները կատարելիս: