Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-08-02-ից մինչև 2001-10-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 8. Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գրանցումը

գործել է մինչև 2001-10-31Բացել ARLIS-ում

Հոդված 8. Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գրանցումը

Մամուլի և զանգվածային լրատվության միջոցներ թողարկողներ կարող են լինել օրենքով սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձինք:

Մամուլ և զանգվածային լրատվության մյուս միջոցներ թողարկողները իրենց գործունեությունը սկսում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գրանցվելուց հետո: Գրանցման համար հիմնադիրը ներկայացնում է դիմում և մամուլի կամ զանգվածային լրատվության այլ միջոցի խմբագրության կանոնադրությունը: Գրանցման դիմումը քննարկվում է մեկամսյա ժամկետում:

Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գրանցման դիմումի մեջ նշվում են.

1. Հիմնադիրը, զանգվածային լրատվություն թողարկողը:

2. Անվանումը, լեզուն և հրատարակման կամ թողարկման վայրը:

3. Թողարկման պարբերականությունն ու ծավալը, ֆինանսավորման աղբյուրը, հովանավորը:

Մամուլը և զանգվածային լրատվության մյուս միջոցները գրանցելիս այլ պահանջներ ներկայացնելը արգելվում է:

Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գրանցման համար գանձվում է պետական տուրք` Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանված չափով:

Զանգվածային լրատվության միջոցի գրանցումից հետո հիմնադրին տրվում է գրանցման վկայագիր:

Եթե զանգվածային լրատվության միջոցը գրանցման վկայագիր ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում չի սկսել իր գործունեությունը, վկայագիրը կորցնում է իր ուժը:

(8-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.04.01 ՀՕ-166)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։