Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

16 հունիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հունիսի 2007 թվականի N 682-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկերության կոլեկտիվի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի տնօրինության` Գառնիի «Գալակտիկա» բանավանում գտնվող N 8 շենքի N 8 ծառայողական բնակարանը` 80 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 11686 դրամ հաշվեկշռային արժեքով, նվիրաբերել այնտեղ բնակվող` «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Գագիկ Դոլիևին` որպես բնակելի տարածք օգտագործելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը` առաջարկելով գույքային իրավունքի պետական գրանցումն իրականացնել քաղաքացու միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ս. Սարգսյան

2007 թ. հունիսի 13

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։