ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգի 143 հոդվածի համաձայն, 1998 թվականի ապրիլի 21-ին ժամը 12.00-ին հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ` կից օրակարգով:
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Խ. Հարությունյան
15 ապրիլի 1998 թվականի,
քաղ. Երևան
Ն-256-1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1998 թվականի ապրիլի 20-ի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը`
Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային հանձնաժողով
1. ՀՀ քրեական օրենսգիրք (հատուկ մաս) Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
28.03.1998 Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք (հատուկ մաս) Կառավարություն
28.03.1998 Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
3. Փաստաբանության մասին Կառավարություն
17.12.1997 Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
4. ՀՀ դատախազության մասին Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
5. ՀՀ-ում դատավորի կարգավիճակի մասին (երկրորդ ընթերցում) Կառավարություն
10.12.1997 Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
6. ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում ՀՀ Նախագահ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
● Վաշինգտոնում ստորագրված Վերականգնման վարկերի բանկի («KFW») և Հայաստանի Հանրապետության («Վարկառու»)` ներկայացված ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից, և «Հիդրոկայանների Սևան-Հրազդան կասկադ» պետական ձեռնարկության («Ծրագիրն իրականացնող կազմակերպություն») միջև 25 մլն գերմանական մարկ արժողության վարկի տրամադրման և նախագծի ֆինանսավորման վերաբերյալ (էներգետիկայի բնագավառում անհապաղ օգնության ծրագրի)» պայմանագիր (Մայնի Ֆրանկֆուրտ, 11 օգոստոսի 1997 թվականի).
● «Հայաստանի Հանրապետության և Զարգացման միջազգային ընկերակցության միջև զարգացման վարկի (կրթության ֆինանսավորման և կառավարման բարեփոխումների ծրագիր)» համաձայնագիր (Վաշինգտոն, 4 փետրվարի 1998 թվականի).
● ՏԱՍԻՍ-ի 1996 թվականի ծրագրի ֆինանսավորման հուշագիր (Բրյուսել, 30 հուլիսի 1997 թվականի):