ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը որոշում է.
Վավերացնել 1995 թվականի մայիսի 1-ին Բեյրութ քաղաքում ստորագրված «Միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև համաձայնագիրը:
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Խ. Հարությունյան
3 հուլիսի 1998 թվականի,
քաղ. Երևան
Ն-274-1