Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՌԱՋԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ» ՍՊԸ-Ի ՈՉ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊՈ ԹԻՎ 0019 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

22 հունիսի 2007 թ. թիվ 1/811-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՌԱՋԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ» ՍՊԸ-Ի ՈՉ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊՈ ԹԻՎ 0019 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2007 թվականի մարտի 23-ի թիվ 1/379-Ա որոշմամբ կասեցվել է «Առաջին ապահովագրական» ՍՊԸ-ին տրամադրված ոչ կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ թիվ 0019 լիցենզիայի գործողությունը:

Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2007 թվականի հունիսի 7-ի թիվ 25 արձանագրություն), որոշում եմ.

համարել դադարեցված «Առաջին ապահովագրական» ՍՊԸ-ի ոչ կյանքի ապահովագրության իրականացման թիվ ԱՊՈ 0019 լիցենզիայի գործողության կասեցումը՝ խախտման պատճառի վերացման հիմքով:

Նախագահ՝ Տ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։