Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՄԵԾԱՄՈՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՊՓԲԸ-Ի ԵՎ «ՄԵԾԱՄՈՐԻ ՊՈԼԻԿՆԻՆԻԿԱ» ՊՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ «ՄԵԾԱՄՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-ԻՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆՈՐ ՁԵՎԱԹՈՒՂԹ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

15 հունիսի 2007 թվականի N 1034-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Մեծամորի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի եվ «Մեծամորի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի լիցենզիաները դադարեցնելու եվ «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին լիցենզիայի նոր ձեվաթուղթ տրամադրելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 02.11.2006 թ. N 1911-Ն որոշումը, ՀՀ Արմավիրի մարզպետի 14.04.2007 թ. N 65 և 30.05.2007 թ. N 145 որոշումները և «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 11.06.2007 թ. N 5528 դիմումը.

Հրամայում եմ`

1. Դադարեցնել «Մեծամորի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX- 000471 և «Մեծամորի պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000221 լիցենզիաները:

2. «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Մեծամորի պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Մեծամորի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000221, N Կ-XX-000471 լիցենզիաների մեջ ներառված բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:

3. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

3.1. ապահովել լիցենզիաների դադարեցման և լիցենզիայի նոր ձևաթղթի տրամադրման վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.

3.2. եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` Հ. Քուշկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։