Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-06-30-ից մինչև 2009-11-12։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2009-11-12Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հուլիսի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 60304180

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2004 թ.

ք. Երևան N 14-Ն

«ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Օտարման նպատակով ավտոմեքենաների հաշվառումից դուրսգրման մասին» Ձև թիվ 2-ԱՎՏՈ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 7 նոյեմբերի 2003 թվականի «Օտարման նպատակով ավտոմեքենաների հաշվառումից դուրսգրման մասին» Ձև թիվ 2-ԱՎՏՈ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 43-Ն որոշումը:

Նախագահ Ս. Մնացականյան

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

24 հունիսի 2004 թ. թիվ 14-Ն որոշմամբ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Հրահանգը սահմանում է «ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որն այդ մասին տեղեկացվում Է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ սահմանված կարգով:

1.3. Հաշվետվությունը կազմվում է տարեկան մեկ անգամ և ներկայացվում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության ծառայության կողմից սահմանված ժամկետում:

1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հաշվետվության ցուցանիշները լրացվում են օտարման նպատակով ավտոմեքենաների հաշվառումից դուրսգրման քարտերի հիման վրա: Ցուցանիշներում ներառվում են Անկախ պետությունների համագործակցության և այլ երկրների տարբեր մակնիշների ավտոմեքենաների վերաբերյալ տվյալները:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի

Ներկայացվում է Ներկայացնում է Հաշվետվության

ներկայացման ժամկետը`

Ազգային վիճակագրական

ծառայություն

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մինչև հաշվետու տարվան

հաջորդող տարվա

փետրվարի 25-ը

Ով է ներկայացնում _________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը ___________________________________

____________________________________ I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ

2-ԱՎՏՈ

(տարեկան)

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի 24 հունիսի 2004 թ.

թիվ 14-Ն որոշմամբ

Չլրացնել ò

ՏԳՏԴ I_I_I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

(Ձևը փոփ. 18.05.07 N 09-Ն)

ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

200 ___ թ. համար

Ավտոմեքենաների

տեսակները Տողի

համարը Քանակը,

հատ այդ թվում` ըստ ավտոմեքենաների

արտադրության տարեթվի

մինչև 1

տարի 1-2

տարի 2-5

տարի 5-10

տարի 10 և

ավելի

Ա Բ 1 2 3 4 5 6

1. Թեթև մարդատար 110

այդ թվում`

ԱՊՀ երկրների 111

դրանցից` ԳԱԶ 111.1

ՎԱԶ 111.2

այլ 111.3

Այլ երկրների 112

2. Բեռնատար 210

այդ թվում`

ԱՊՀ երկրների 211

դրանցից` ԳԱԶ 211.1

ԶԻԼ 211.2

ԿաՄԱԶ 211.3

այլ 211.4

Այլ երկրների 212

3. Ավտոբուս և

միկրոավտոբուս 310

այդ թվում`

ԱՊՀ երկրների 311

դրանցից` ԳԱԶ 311.1

ՌԱՖ 311.2

այլ 311.3

Այլ երկրների 312

Ղեկավար ________________

(Ազգանուն, անուն) ___________________

(Ստորագրություն)

Լրացնող

(գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ) ________________

(Ազգանուն, անուն) ___________________

(Ստորագրություն, պաշտոն)

________________

(Հեռախոսահամար(ներ)) __ ______200__թ.

(լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ __________@____________

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։