Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 հունիսի 2000 թվականի, ՀՕ-61) 4-րդ հոդվածում՝
Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 հունիսի 2000 թվականի, ՀՕ-61) 4-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հայաստանի Հանրապետությունում պարզեցված հարկ վճարող են համարվում իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին սույն օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով հայտարարագիր ներկայացրած և սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանները բավարարող՝
ա) միայն մեկ խանութի, կամ միայն մեկ կրպակի, կամ միայն մեկ տաղավարի միջոցով բացառապես առևտրական գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը.
բ) բացառապես սեփական անշարժ գույքը վարձակալության հանձնող անհատ ձեռնարկատերը.
գ) նոտարը.
դ) բացառապես սույն օրենքի անբաժանելի մաս հանդիսացող հավելվածում ընդգրկված գործունեության տեսակները միայն մեկ վայրում իրականացնող առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը:
Սույն օրենքի իմաստով վայր չեն համարվում առևտրային կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման գործունեության վայրերը, եթե դրանցում չեն իրականացվում սույն օրենքի հավելվածով սահմանված գործունեության տեսակները:
Սույն կետով սահմանված դրույթները չեն տարածվում սույն հոդվածի 3-րդ կետում նշված անձանց, ինչպես նաև սեփական արտադրանքը խանութի, կրպակի կամ տաղավարի միջոցով իրացնող առևտրային կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ վրա:».
բ) 3-րդ կետի «ա» ենթակետից հանել «՝ գործունեության այդ մասով» բառերը.
գ) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի «բ», «ե», «է», «ժբ» ենթակետերը, իսկ «դ» ենթակետը «հունվարի 1-ին» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ» բառերով.
դ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ» ենթակետով`
«ժգ) այն առևտրային կազմակերպությունը, որն ունի ներկայացուցչություն (ներկայացուցչություններ) և (կամ) մասնաճյուղ (մասնաճյուղեր):».
ե) 4-րդ կետը «նոր» բառից առաջ լրացնել «սույն հոդվածի 1-ին կետով սահմանված գործունեություն իրականացնող» բառերով: