ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հուլիսի 2007 թվականի N 795-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. հուլիսի 17
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 12-ի N 795-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ինն ամիս տարի
Ա 3 4
ԸՆԴԱՄԵՆԸ 3,014,021.2 -
այդ թվում՝
Ա. Ներքին աղբյուրներ 3,014,021.2 -
որից՝
2. Այլ ներքին աղբյուրներ 3,014,021.2 -
որից՝
բ) այլ` ժամանակավորապես ազատ միջոցներ 3,014,021.2 -
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 12-ի N 795-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խումբը
Ենթախումբը
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 3,014,021.2 -
այդ թվում`
05 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ 3,014,021.2 -
այդ թվում`
02 Հիվանդանոցային բուժօգնություն 1,330,969.8 -
այդ թվում`
02. Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության գծով պետական պատվեր 68,601.5 -
ՀՀ առողջապահության նախարարություն 68,601.5 -
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 68,601.5 -
03. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության գծով պետական պատվեր 9,228.3 -
ՀՀ առողջապահության նախարարություն 9,228.3 -
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 9,228.3 -
06. Նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության գծով պետական պատվեր 12,165.4 -
ՀՀ առողջապահության նախարարություն 12,165.4 -
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 12,165.4 -
07. Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության գծով պետական պատվեր 254,277.3 -
ՀՀ առողջապահության նախարարություն 254,277.3 -
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 254,277.3 -
08. Անհետաձգելի բժշկական օգնության գծով պետական պատվեր 367,978.0 -
ՀՀ առողջապահության նախարարություն 367,978.0 -
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 367,978.0 -
09. Բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության գծով պետական պատվեր 364,263.1 -
ՀՀ առողջապահության նախարարություն 364,263.1 -
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 364,263.1 -
10. Մինչև 7 տարեկան երեխաներին բժշկական օգնության գծով պետական պատվեր 254,456.2 -
ՀՀ առողջապահության նախարարություն 254,456.2 -
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 254,456.2 -
03 Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն 1,683,051.4 -
այդ թվում`
01. Բնակչության առողջության առաջնային պահպանման գծով պետական պատվեր 1,170,340.9 -
ՀՀ առողջապահության նախարարություն 1,170,340.9 -
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 1,170,340.9 -
02. Մասնագիտական բժշկական օգնության գծով պետական պատվեր 285,552.8 -
ՀՀ առողջապահության նախարարություն 285,552.8 -
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 285,552.8 -
04. Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության գծով պետական պատվեր 141,744.2 -
ՀՀ առողջապահության նախարարություն 141,744.2 -
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 141,744.2 -
07. Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական օգնության և փորձաքննության գծով պետական պատվեր 85,413.5 -
ՀՀ առողջապահության նախարարություն 85,413.5 -
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 85,413.5 -
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան