Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՈՒ ԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-10-02-ից մինչև 2007-07-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2007-07-28Բացել ARLIS-ում

040.0299.01.04.02

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 ապրիլի 2002 թվականի N 299

քաղ. Երևան

ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՈՒ ԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը (կցվում է).

բ) այն ապրանքների ցանկը, որոնց արտադրության, շրջանառության ֆիզիկական ծավալների և գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկ վճարողները հաշվետվություններ են ներկայացնում հարկային մարմիններ (կցվում է):

2. Սահմանել, որ`

ա) սույն որոշման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.

բ) հարկ վճարողները 2002 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների համար սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված հաշվետվությունները ներկայացնում են մինչև 2002 թվականի ապրիլի 20-ը ներառյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 2002 թվականի

ապրիլի 1-ի N 299 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՓԱՍՏԱՑԻ ԳՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԻՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

1. Սույն կարգով սահմանվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան սույն որոշմամբ հաստատված ցանկում նշված ապրանքներ արտադրողների և ներմուծող-իրացնողների կողմից նշված ապրանքների արտադրության ու շրջանառության ֆիզիկական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկային մարմիններ հաշվետվություններ ներկայացնելու կարգը:

2. Սույն կարգի դրույթները տարածվում են սույն որոշմամբ հաստատված ցանկում նշված ապրանքներ արտադրողների և ներմուծող-իրացնողների վրա:

3. Սույն կարգի իմաստով ապրանք արտադրող և ներմուծող-իրացնող են համարվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) հարկ վճարողները, որոնք արտադրում կամ ներմուծում-իրացնում են սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված ապրանքները:

4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված ապրանքների վերաբերյալ հաշվետվություն են ներկայացնում իրենց հաշվառման վայրի հարկային մարմին (հաշվետվության ձևը կցվում է):

5. Հարկ վճարողները սույն կարգին կից ձևով հաշվետվություն ներկայացնելիս յուրաքանչյուր ապրանքատեսակի համար լրացնում են առանձին տող:

6. Հարկ վճարողները նշված հաշվետվությունները ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող երկրորդ ամսվա 20-ը ներառյալ կարող են ներկայացնել դրանց ճշտված հաշվարկները:

7. Սույն կարգի իմաստով հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսը կամ եռամսյակը:

Ձև

Հ ա շ վ ե տ վ ու թ յ ու ն

ապրանքների արտադրության ԵՎ շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ

1. Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը (անունը) _____________

2. ՀՎՀՀ-ն _________________

3. Հաշվետու ժամանակաշրջանը _________________

Արտադրանքի՝

տեսակը ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը չափման միավորը* մնացորդը՝ հաշվետու ժամանակա-շրջանի սկզբում արտադրված քանակը ներմուծված քանակը իրացված քանակը մնացորդը՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջում իրացումից ստացված հասույթը (դրամ) միավորի միջին գինը

* Արտադրվող և (կամ) իրացվող արտադրանքի յուրաքանչյուր

չափման միավորի համար լրացվում է առանձին տող:

_________________________________________________________

(հաշվետվությունը ներկայացրած (կազմված) պաշտոնատար անձի պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

____________________________ 200 թ. Կ.Տ.

Հաստատված է

ՀՀ կառավարության 2002 թվականի

ապրիլի 1-ի N 299 որոշմամբ

Ց Ա Ն Կ

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԵՎ ԳՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԻՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը Ապրանքատեսակի անվանումը Չափման միավորը Ներկայացվող հաշվետվության պարբերականությունը (հաշվետու ժամանակաշրջանը)

1601 երշիկեղեն կգ եռամսյակային

1601 0099 նրբերշիկ և սարդելկա կգ եռամսյակային

0207 ընտանի թռչնի միս և մսամթերք կգ եռամսյակային

0401 կաթ կգ եռամսյակային

0405 կարագ և այլ կաթնային յուղեր կգ եռամսյակային

0406 պանիր կգ եռամսյակային

210500 պաղպաղակ կգ եռամսյակային

0407 թռչնի ձու՝ կճեպով հատ եռամսյակային

0901 սուրճ կգ եռամսյակային

1001 ցորեն կգ եռամսյակային

1101 00 ալյուր կգ եռամսյակային

1302 բուսական հյութ և խտահյութ լ եռամսյակային

1902 մակարոնեղեն կգ եռամսյակային

1905 հաց և հացաբուլկեղեն կգ եռամսյակային

2002 տոմատի մածուկ կգ եռամսյակային

2009 բնական հյութեր լ եռամսյակային

2201 հանքային ջրեր լ եռամսյակային

2202 զովացուցիչ ըմպելիք լ եռամսյակային

2203 00 գարեջուր լ ամսական

2204 գինի լ ամսական

2204 10 110 0 շամպայն-գինիներ լ ամսական

2207-2208 սպիրտ լ ամսական

2208 օղի և օղու-լիկյորի արտադրանք լ ամսական

2208 60 օղի լ ամսական

2208 20 120 0 կոնյակ լ ամսական

2402 20 ծխախոտ հատ ամսական

2402 2090 ծխախոտ ֆիլտրով հատ ամսական

2501 00 կերակրի աղ կգ եռամսյակային

2505 ավազ տոննա եռամսյակային

2516 տուֆ մ.3 եռամսյակային

2517 խճաքար մ.3 եռամսյակային

2520 գաջ տոննա եռամսյակային

2523 ցեմենտ տոննա եռամսյակային

2710 00 250 0 բենզին տոննա ամսական

2710 00 590 0 դիզելային վառելիք տոննա ամսական

2711 12 հեղուկ գազ (պրոպան) կգ ամսական

2711 13 բնական գազ (բութան) մ.3 ամսական

(Ցանկը փոփ., լրաց. 11.08.05 N 1338-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։