ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 հուլիսի 2007 թ.
ք. Երևան N 159-Ա հրամանից
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԱՇՈՏ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻՆ 16.10.2002 թ. ՏՐՎԱԾ ԹԻՎ 01ԱN00166 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 12.07.2007 թ. եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. 2007 թվականի հուլիսի 12-ից ուժը կորցրած ճանաչել Աշոտ Ջանջուղազյանին 16.10.2002 թ. տրված թիվ 01ԱN00166 անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին` ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:
Գ. Դանիելյան
ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Հ/հ Ազգանունը, անունը Լիցենզիայի համարը Լիցենզիայի գործողության
դադարեցման ամսաթիվը
1 Լևոնյան Խաչիկ 01Ա N 00099 12.07.2007 թ.
2 Ջանջուղազյան Աշոտ 01Ա N 00166 12.07.2007 թ.