Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ 5 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ԹԻՎ 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 1042-Ն ՈՐՈՇՄԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ

Պաշտոնական պարզաբանում1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԹԻՎ 5

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի թիվ 161 որոշման մեջ լրացում ԵՎ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1042-Ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետի մասին

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ, 62-րդ հոդվածի 6-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ`

Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2004 թվականի օգոստոսի 11-ի թիվ 43(342) համարում հրապարակված` 2004 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի թիվ 161 որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1042-Ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից` օգոստոսի 12-ից, թեև որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2004 թվականի օգոստոսի 1-ը, քանի որ, այն ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները սահմանափակող, գործունեության նկատմամբ հսկողություն կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր չի պարունակում:

Իրավական ակտերի

փորձաքննության վարչության պետ` Կ. Խտրյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։