Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 2301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հուլիսի 2007 թվականի N 886-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 2301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն գործատուների կողմից եռամսյակային հաշվետվության ներկայացման կարգը հաստատելու մասին» N 2301-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագրում և 1-ին կետում, որոշման հավելվածի վերնագրում, 1-ին կետում և ձևի վերնագրում «եռամսյակային» բառը փոխարինել «տարեկան» բառով.

2) որոշման հավելվածի 2-րդ կետից հանել «(ըստ մասնագիտությունների)» բառերը.

3) որոշման հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հաշվետվությունը կազմվում է յուրաքանչյուր տարվա համար և տեսչություն է ներկայացվում մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը».

4) որոշման հավելվածի ձևում հաշվետվության վերնագրից հանել «մասնագիտությունների» բառը.

5) որոշման հավելվածի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Ցուցանիշի անվանումը Տարեկան Ըստ ամիսների

հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր

Ա Բ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

1. Աշխատողների թիվը

2. Աշխատավարձ

3. Դժբախտ դեպքերի թիվը

4. Մասնագիտական

հիվանդությունների

թիվը

».

6) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով.

«7. Աղյուսակի 1-ին տողում լրացվում են յուրաքանչյուր ամսում աշխատողների միջին ցուցակային թիվը և դրանց միջին տարեկանը` համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 28-ի «Աշխատանքի վիճակագրության վերաբերյալ մեթոդական ցուցումներ» N 43-Ն որոշմամբ հաստատված հավելվածի:

8. Աղյուսակի 2-րդ տողում լրացվում են աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները` համաձայն Հայաստան Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 28-ի «Աշխատանքի վիճակագրության վերաբերյալ մեթոդական ցուցումներ» N 43-Ն որոշմամբ հաստատված հավելվածի:

9. Դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների թիվը հաշվարկվում է ծառայողական քննություն իրականացնող հանձնաժողովի` համապատասխան ակտն ընդունելու պահից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ս. Սարգսյան

2007 թ. օգոստոսի 7

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։