ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 2007 թվականի N 888-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. 2007 թվականին գետերի գարնանային հեղեղումների դեմ օպերատիվ պայքարի միջոցառումների իրականացման ընթացքում կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին 2007 թվականի 3-րդ եռամսյակում հատկացնել 7000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. օգոստոսի 7
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 26-ի N 888-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական
դասակարգման խմբերի և ենթախմբերի,
տնտեսագիտական դասակարգման
հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և
դրանք իրականացնող մարմինների
անվանումները Ցուցանիշների
փոփոխությունը
(ավելացումները
նշված են դրական
նշանով, իսկ
նվազեցումները՝
փակագծերում)
խում-
բը ենթա-
խումբը ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ`
այդ թվում` 0.0 0.0
10 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ
ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ,
ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ
այդ թվում` (7000.0) (7000.0)
02 Հողերի բարելավման աշխատանքներ (7000.0) (7000.0)
այդ թվում`
06. Գյուղատնտեսական հողատեսքերի
պահպանում, բարելավում և ինժեներական
կառուցվածքների վերականգնում (7000.0) (7000.0)
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն (7000.0) (7000.0)
Կապիտալ նորոգումների ծախսեր (7000.0) (7000.0)
14 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 7000.0 7000.0
այդ թվում`
06 Այլ ծրագրեր 7000.0 7000.0
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 7000.0 7000.0
ՀՀ կառավարություն 7000.0 7000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան