«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2005 թվականի N 2301-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 06.07.07 N 886-Ն)
Համաձայն «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն գործատուների կողմից տարեկան հաշվետվության ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 06.07.07 N 886-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. հունվարի 12
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 2301-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 06.07.07 N 886-Ն)
1. Սույն կարգով սահմանվում է գործատուների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն տարեկան հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) ներկայացման կարգը:
(1-ին կետը փոփ. 06.07.07 N 886-Ն)
2. Գործատուն իր գտնվելու վայրի Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության տարածքային կենտրոն (այսուհետ` տեսչություն) է ներկայացնում հաշվետվություն (համաձայն ձևի), աշխատողների թվի, աշխատավարձի չափի, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի թվի և մասնագիտական հիվանդությունների թվի մասին:
Գործատուն հաշվետվության մեջ նշում է նաև իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը), հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), կազմակերպական-իրավական ձևը, պետական ռեգիստրում գրանցման համարը, ամսաթիվը, գործունեության հիմնական տեսակը (ոլորտը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:
Հաշվետվությունը պետք է ներկայացվի տպագիր կամ ընթեռնելի ձեռագրով:
(2-րդ կետը փոփ. 06.07.07 N 886-Ն)
3. Հաշվետվությունը կազմվում է յուրաքանչյուր տարվա համար և տեսչություն է ներկայացվում մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը:
(3-րդ կետը խմբ. 06.07.07 N 886-Ն)
4. Հաշվետվությունն ստորագրում է գործատուն կամ նրա ներկայացուցիչը: Հաշվետվությունը կնքվում է գործատուի կնիքով (առկայության դեպքում):
5. Հաշվետվությունը ներկայացվում է առձեռն կամ փոստով` պատվիրված նամակով: Փոստով առաքման դեպքում առաքման օր է համարվում փոստով առաքման մասին կտրոնի վրա նշված ժամկետը, իսկ առձեռն ներկայացվելու դեպքում` տեսչություն մուտքագրվելու օրը:
6. Տեսչության կողմից ընդունվող հաշվետվությունները գրանցվում են դրանց ստացումից անմիջապես հետո` տեսչության պետի կողմից հաստատված և կնքված հաշվետվությունների գրանցամատյանում, որտեղ գրառվում են`
ա) հաշվետվությունը ներկայացրած գործատուի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը).
բ) հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը:
7. Աղյուսակի 1-ին տողում լրացվում են յուրաքանչյուր ամսում աշխատողների միջին ցուցակային թիվը և դրանց միջին տարեկանը` համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 28-ի «Աշխատանքի վիճակագրության վերաբերյալ մեթոդական ցուցումներ» N 43-Ն որոշմամբ հաստատված հավելվածի:
(7-րդ կետը լրաց. 06.07.07 N 886-Ն)
8. Աղյուսակի 2-րդ տողում լրացվում են աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները` համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 28-ի «Աշխատանքի վիճակագրության վերաբերյալ մեթոդական ցուցումներ» N 43-Ն որոշմամբ հաստատված հավելվածի:
(8-րդ կետը լրաց. 06.07.07 N 886-Ն)
9. Դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների թիվը հաշվարկվում է ծառայողական քննություն իրականացնող հանձնաժողովի` համապատասխան ակտն ընդունելու պահից:
(9-րդ կետը լրաց. 06.07.07 N 886-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 06.07.07 N 886-Ն)
ՀՀ աշխատանքի պետական տեսչության
———————————տարածքային կենտրոն
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԻ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԻ,
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐՈՒՄ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ԹՎԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 06.07.07 N 886-Ն)
Ներկայացնում է _____________________________________________________
Կազմակերպման-իրավական ձևը ___________________________________________
Պետական ռեգիստրում գրանցման համարը ________ , ամսաթիվը ____ ________________
ՀՎՀՀ _______________________
Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունում հաշվետվության գրանցման
համարը _______________ , ամսաթիվը ____ _________
Գործունեության հիմնական տեսակը (ոլորտը) ___________________________________
Գտնվելու վայրը ______________________________________________________
Հեռախոսահամարը ____________________________________________________
Ցուցանիշի անվանումը Տարեկան Ըստ ամիսների
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
Ա Բ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1. Աշխատողների թիվը
2. Աշխատավարձ
3. Դժբախտ դեպքերի թիվը
4. Մասնագիտական
հիվանդությունների
թիվը
Հաշվետվության ներկայացնելու ամսաթիվը ___ __________200 թ.
ՏՆՕՐԵՆ (անհատ ձեռնարկատեր) _________ _____________)
(ստորագրություն) (անունը, ազգանունը)
Կ.Տ
(ձևը փոփ., խմբ. 06.07.07 N 886-Ն)
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 06.07.07 N 886-Ն)