«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
17 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2004 թվականի N 656-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1930-Ն որոշման N 1 հավելվածի 54-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծել կոլեգիալ կառավարման մարմին` հաստատության խորհուրդ (այսուհետ` խորհուրդ):
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ապահովել`
ա) «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների անցումը կառավարման նոր համակարգի` համաձայն հավելվածի.
բ) խորհուրդներով կառավարման անցած «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների, խորհուրդների անդամների և հաշվապահների վերապատրաստումը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մինչև 2005 թվականի հուլիսի 30-ը մշակել ու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսավորման կարգը:
(3-րդ կետը փոփ. 30.12.04 N 1930-Ն)
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2004 թվականի սեպտեմբերի 1-ից կառավարման նոր համակարգի անցնող 10 պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը 2005 թվականի հունվարի 1-ից կատարել մեկ տողով` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման կարգով, իսկ 2005 թվականի սեպտեմբերի 1-ից կառավարման նոր համակարգի անցնող պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը` 2006 թվականի հունվարի 1-ից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
ՎԱՐՉԱՊԵՏ Ա. Մարգարյան
2004 թ. մայիսի 14
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 29-ի N 656-Ն որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑՄԱՆ
NN ը/կ Հաստատության անվանումը
1 2
2004 թվականի սեպտեմբերի 1-ից
1. Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց
2. Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց
3. Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 2 հատուկ (օժանդակ) դպրոց
4. Թալինի բնագիտամաթեմատիկական հատուկ դպրոց
5. Գավառի N 1 հատուկ դպրոց
6. Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց
7. Բյուրեղավանի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 1 հատուկ դպրոց
8. Գյումրու տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 1 հատուկ դպրոց
9. Կապանի N 1 հատուկ դպրոց
10. Դիլիջանի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 1 հատուկ դպրոց
2005 թվականի սեպտեմբերի 1-ից
1. Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 2 հատուկ (օժանդակ) դպրոց
2. Երևանի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 3 հատուկ դպրոց
3. Երևանի Ներսես Մեծի անվան N 4 հատուկ դպրոց
4. Երևանի N 5 հատուկ դպրոց
5. Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 6 հատուկ (օժանդակ) դպրոց
6. Երևանի N 7 հատուկ դպրոց
7. Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների N 8 հատուկ դպրոց
8. Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 9 հատուկ դպրոց
9. Երևանի Պետրոս Դուրյանի անվան N 10 հատուկ դպրոց
10. Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց
11. Վաղարշապատի N 1 հատուկ դպրոց
12. Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց
13. Աշտարակի N 1 հատուկ դպրոց
14. Վանաձորի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց
15. Վանաձորի N 2 հատուկ դպրոց
16. Վանաձորի N 3 հատուկ դպրոց (որբ, ծնողական խնամքից զրկված և տեսողության խանգարումներով երեխաների)
17. Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց
18. Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց
19. Գյումրու որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 4 հատուկ (օժանդակ) դպրոց
20. Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 3 հատուկ (օժանդակ) դպրոց
21. Գյումրու N 2 հատուկ դպրոց
22. Արթիկի N 1 հատուկ դպրոց
23. Կապանի N 2 հատուկ դպրոց
24. Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց
25. Գորիսի N 1 հատուկ դպրոց
26. Երևանի «Օլիմպոս» հատուկ կրթահամալիր (որբ, ծնողական խնամքից զրկված և թաղամասի երեխաների)
27. Երևանի N 12 հատուկ դպրոց
28. Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 11 հատուկ (օժանդակ) դպրոց
29. Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 15 հատուկ դպրոց
30. Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 14 հատուկ դպրոց
31. Երևանի N 16 հատուկ դպրոց
32. Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների N 17 հատուկ դպրոց
33. Ստեփանավանի N 1 հատուկ դպրոց
34. Սպիտակի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 1 հատուկ դպրոց
35. Երևանի N 18 հատուկ դպրոց
36. Հանրապետական N 1 հատուկ կրթահամալիր
37. Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան
38. Երևանի երաժշտական N 13 հատուկ դպրոց
39. Հանրապետական N 2 հատուկ կրթահամալիր
40. Կապանի N 3 հատուկ կրթահամալիր
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան