Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԶՈԼԱՔԱՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2 օգոստոսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հուլիսի 2004 թվականի N 1033-Ն

«ԶՈԼԱՔԱՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9, 18 ու 22-րդ հոդվածներին և 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Մարտունու պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունն օրենքով սահմանված կարգով` առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Զոլաքարի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերություն:

(1-ին կետը լրաց. 24.03.05 N 358-Ն)

2. Սահմանել`

ա) «Զոլաքարի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 240000 դրամ, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը` 10 000 դրամ, և բաժնետոմսերի թիվը` 24.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 24.03.05 N 358-Ն):

(2-րդ կետը փոփ. 24.03.05 N 358-Ն)

3. «Զոլաքարի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին:

(3-րդ կետը փոփ. 24.03.05 N 358-Ն)

4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. հուլիսի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։