Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-06-10-ից մինչև 2005-11-10։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2005-11-10Բացել ARLIS-ում

040.0340.25.05.99

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 մայիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մայիսի 1999 թվականի N 340

քաղ. Երևան

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 14.05.01 N 410)

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 14.05.01 N 410)

1. Բնապահպանական վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակներ սահմանել`

ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար սահմանված կարգով հաստատված անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու թույլտվություններով սահմանված արտանետումների նորմատիվները.

բ) ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար սահմանված կարգով հաստատված հատուկ ջրօգտագործման թույլտվության N 1, 2 հավելվածով սահմանված` կեղտաջրերով բաց ջրավազաններ կամ կոյուղու կոլեկտորներ թափվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաներն ըստ կետի:

(1-ին կետը փոփ. 14.05.01 N 410)

2. Բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակներ սահմանել`

ա) ջրօգտագործման համար` սահմանված կարգով հաստատված հատուկ ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրառի ծավալները.

բ) օգտակար հանածոների`

մարված պաշարների համար` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի տրամադրման և օգտագործման մասին կնքվող պայմանագրով սահմանված պաշարների մարման ենթակա ծավալները.

արդյունահանված պաշարների համար` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի տրամադրման և օգտագործման մասին կնքվող պայմանագրով սահմանված պաշարների արդյունահանման ենթակա ծավալները.

գ) կենսապաշարների`

ծառի օգտագործման համար` սահմանված կարգով հաստատված անտառահատման տոմսով կամ արմատի վրա փոքրաքանակ փայտեղենի բացթողման օրդերով սահմանված ծավալները.

արդյունագործական նպատակով բույսերի օգտագործման համար (անտառային ֆոնդի տարածքներում)` սահմանված կարգով հաստատված անտառային տոմսով սահմանված քանակները.

խոտհնձի նպատակով` անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար` սահմանված կարգով հաստատված անտառային տոմսով սահմանված տարածքները.

անասունների արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար` սահմանված կարգով հաստատված անտառային տոմսով սահմանված քանակները.

մեղվաբուծության նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար` սահմանված կարգով հաստատված անտառային տոմսով սահմանված քանակները.

ձկների արդյունագործական որսի համար (Սևանա լճից)` Սևանա լճում արդյունագործական ձկնորսության մասին սահմանված կարգով կնքվող պայմանագրով սահմանված քանակները:

(2-րդ կետը փոփ. 14.05.01 N 410)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։