Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ՕՐԵՆՔՈՎ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-09-23-ից մինչև 2005-11-10։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2005-11-10Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16 մարտի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 փետրվարի 2004 թվականի N 253-Ն

ԱՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ՕՐԵՆՔՈՎ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ և 94-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել այն իրավական ակտերի ցանկը` համաձայն հավելվածի, որոնցով նախատեսված հարաբերությունները «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն պետք է կարգավորվեն օրենքով:

2. Հայաստանի Հանրապետության նախարարներին և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին` համապատասխան օրենքների նախագծերը սույն որոշման հավելվածում նշված ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. մարտի 10

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

փետրվարի 5-ի N 253-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԱՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ, ՈՐՈՆՑՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ՕՐԵՆՔՈՎ

NN

ը/կ Իրավական ակտի անվանումը Կատարողը Օրենքների նախագծերի ներկայացման Ժամկետները

1 2 3 4

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի «Ագրարային կանոնները հաստատելու մասին» N 171 որոշում ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 2004 թ. հոկտեմբեր

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 27-ի «Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների ներմուծման ու արտահանման բուսասանիտարական կանոնները հաստատելու մասին» N 778 որոշում ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 2004 թ. հոկտեմբեր

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի «Բույսերի պաշտպանության միջոցների ներկրման և արտահանման մասին իրավաբանական և ֆիզիկական անձանց եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» N 742 որոշում ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 2004 թ. հոկտեմբեր

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 8-ի «Բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 12 որոշում ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 2004 թ. հոկտեմբեր

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները հավատարմագրելու մասին» N 238 որոշում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2004 թ. դեկտեմբերի

3-րդ տասնօրյակ

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի «Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման կարգի մասին» N 172 որոշում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2004 թ. նոյեմբեր

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցների կազմավորման և ծախսման կարգի մասին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին կանոնադրությունները հաստատելու մասին» N 584 որոշում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2005 թ.

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2004 թ. նոյեմբեր

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» N 251 որոշում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2005 թ.

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի զոհված ազգային հերոսների այրիներին և անչափահաս երեխաներին, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 346 որոշում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2006 թ.

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողություն իրականացնելու կարգը սահմանելու մասին» N 624 որոշում ՀՀ քաղաքաշինության նախարարություն Երևանի քաղաքապետարան 2004 թ. դեկտեմբեր

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցող անձի տեղաշարժման և բնակության վայրի ընտրության կարգի մասին» N 52 որոշում ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն 2004 թ.

4-րդ եռամսյակ

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման ու պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու կարգը հաստատելու մասին» N 887 որոշում ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե 2005 թ. ապրիլի

3-րդ տասնօրյակ

14. (14-րդ կետն ուժը կորցրել է 09.12.04 N 1709-Ն)

15. (15-րդ կետն ուժը կորցրել է 18.11.04 N 1595-Ն)

16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի «Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու մասին» N 236 որոշում ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե 2004 թ. նոյեմբերի

3-րդ տասնօրյակ

17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 5-ի «Անձի քննման մեթոդիկան հաստատելու մասին» N 81 որոշում ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե 2005 թ. ապրիլի

3-րդ տասնօրյակ

18. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 3-ի «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 338 որոշում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2004 թ. նոյեմբերի

1-ին տասնօրյակ

19. (19-րդ կետն ուժը կորցրել է 20.01.05 N 21-Ն)

20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 15-ի «Ֆիզիկական անձանց կողմից միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման և այդ ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551 որոշում ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե 2005 թ. ապրիլի

3-րդ տասնօրյակ

21. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1983 թվականի հունվարի 11-ի «Հայկական ՍՍՀ տարածքում ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային կառուցվածքների շահագործման ու պահպանության կանոնները հաստատելու մասին» N 8 որոշում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2004 թ. մայիս

22. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1998 թվականի ապրիլի 28-ի «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ» N 44 հրաման ՀՀ քաղաքաշինության նախարարություն 2004 թ. դեկտեմբեր

23. (23-րդ կետն ուժը կորցրել է 25.08.05 N 1360-Ն)

24. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 28-ի «Մաքսային պահեստներում ապրանքների շարժի հաշվառման և դրա վերաբերյալ մաքսային մարմիններին տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 02/1624 հրաման ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե 2005 թ. ապրիլի

3-րդ տասնօրյակ

25. (25-րդ կետն ուժը կորցրել է 03.02.05 N 86-Ն)

26. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների նախնական հայտարարագրման դեպքերը և կարգը սահմանելու մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/1623 հրաման ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե 2005 թ. ապրիլի

3-րդ տասնօրյակ

27. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշում ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն 2006 թ. դեկտեմբեր

28. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 10-ի «Անհատ ձեռներեցությամբ, գիտական ու ստեղծագործական գործունեությամբ և անհատական գյուղացիական տնտեսությամբ զբաղված անձանց պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին» կանոնադրությունը հաստատելու մասին» N 95 որոշում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ 2005 թ.

29. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 27-ի «Սոցիալական ապահովագրության առանձին պետական ծրագրերի իրականացման աշխատանքները կանոնակարգելու մասին» N 184 որոշում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2005 թ.

(Ցանկը փոփ. 22.07.04 N 1056-Ն, 05.08.04 N 1099-Ն, 18.11.04 N 1595-Ն, 09.12.04 N 1709-Ն, 23.12.04 N 1839-Ն, 20.01.05 N 21-Ն, 03.02.05 N 86-Ն, 25.08.05 N 1360-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։