ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» TF 090313 ՔՄՌԶ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 25-րդ հոդվածով` որոշում եմ.
1. Հաստատել 2007 թվականի օգոստոսի 21-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Երկաթուղու կառուցվածքային ծրագրի նախապատրաստության համար» TF 090313 ՔՄՌԶ դրամաշնորհի նամակ-համաձայնագիրը։
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2007 թ. օգոստոսի 23
Երևան
ՆՀ-198-Ն