Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐԿ» ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՊԱՐԵՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

11 հոկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 սեպտեմբերի 2004 թվականի N 1362-Ն

«ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐԿ» ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՊԱՐԵՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Աղքատության կրճատման աջակցության վարկ» ծրագրի նախապայմաններով պարենի անվտանգության և ֆիտոսանիտարական ոլորտի բարելավման միջոցառումները համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պարենի անվտանգության և ֆիտոսանիտարական նորմերն Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջներին ներդաշնակեցնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին` «Աղքատության հաղթահարման աջակցության վարկ 2»-ի հատկացումը`

ա) մշակել պարենի անվտանգության և ֆիտոսանիտարական նորմերն Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջներին ներդաշնակեցնելու միջոցառումների ծրագիր,

բ) նպաստել Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջներին համապատասխան` ԻՍՕ-ի (Ստանդարտների միջազգային կազմակերպություն) կողմից հավատարմագրված անկախ կառույցի ձևավորմանը, որը կապահովի պարենային ապրանքներ արտադրողներին և ներկրողներին սպասարկող մասնավոր լաբորատորիաների` միջազգային նորմերին համապատասխանության հավաստումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. հոկտեմբերի 6

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

սեպտեմբերի 23-ի N 1362-Ն որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

(կազմը խմբ. 11.08.05 N 1222-Ն)

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Հովհաննիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գիտության, կրթության և խորհրդատվության վարչության պետ

Ա. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ

Կ. Գրիգորյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Վ. Ազոյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսության և գյուղի սոցիալական զարգացման ծրագրավորման վարչության գյուղի սոցիալական զարգացման և պարենային ապահովության բաժնի պետ

Մ. Ղազարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության պետ

Գ. Բաղիյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուժական պետական տեսչության պետ

Վ. Ղազարյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ԱՀԿ-ի և Եվրամիության հետ համագործակցության վարչության ԱՀԿ-ի հետ համագործակցության բաժնի պետ

Վ. Դավիդյանց - ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սանիտարական բժիշկ

Կ. Գրիգորյան - Երևանի պետական համալսարանի սննդամթերքի կենսաբանական հսկողության լաբորատորիայի վարիչ (համաձայնությամբ)

Ա. Պողոսյան - ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի ՓՄՁ-ի շուկաների զարգացման ծրագրի սննդի անվտանգության գծով մասնագետ (համաձայնությամբ)

Ա. Պետրոսյան - Առևտրի, կոմերցիայի և արդյունաբերության եվրոպական տնտեսական պալատի հայաստանյան ներկայացուցչության փորձագետ (համաձայնությամբ)

Գ. Նասոյան - ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության գյուղատնտեսության և գյուղական վայրերի զարգացման ծրագրի միավորի պատասխանատու (համաձայնությամբ):

(հավելվածը խմբ. 11.08.05 N 1222-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։