Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 օգոստոսի 2007 թվականի N 950-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների NN 1 և 2 ցուցակները հաստատելու մասին» N 1987-Ն որոշմամբ հաստատված արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 2 ցուցակում կատարել հետևյալ լրացումները`

1) «XXV. ՏՐԱՆՍՊՈՐՏ» բաժնի վերջում «2300200գ-18007 գ) էլեկտրագնացքների մեքենավարներ, մեքենավարի օգնականներ» բառերից հետո լրացնել «, մեքենավար‑հրահանգիչներ» բառերով.

2) «XXIX. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՃԱՌԱԳԱՅԹԱԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐՈՎ, ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐՈՎ ԵՎ ԲԵՐԻԼԻՈՒՄՈՎ» բաժնի 3-րդ կետը 2-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով. «23305000 3.1. Աշխատանքներ արագացուցիչ կայանքներում, նեյտրոնների գեներատորներում` վայրկյանում 10.9 նեյտրոն և ավելի նեյտրոնային ելքով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. Աբրահամյան

2007 թ. օգոստոսի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։