Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՎԱՆԱՁՈՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ «ՎԱՆՄԵԴ» ԲԺՇԿԱՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ-Ի ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

23 հունվարի 2004 թվականի N 67-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Վանաձորի կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի լիցենզիան «Վանմեդ» բժշկաստոմատոլոգիական կենտրոն ՓԲԸ-ի վերաձԵՎակերպման մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին կետը և լիցենզավորված իրավաբանական անձի անվանման փոփոխումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. «Վանաձորի կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին 2003 թվականի մայիսի 6-ին տրված բժշկական գործունեության տեսակի թիվ Կ-XX- 000094 լիցենզիան վերաձևակերպել «Վանմեդ» բժշկաստոմատոլոգիական կենտրոն ՓԲԸ-ի անվամբ:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.

2.1. ապահովել լիցենզիայում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների գրանցումը և պահպանումը համապատասխան գրանցամատյաններում.

2.2. համապատասխան փոփոխություն կատարել «Վանմեդ» բժշկաստոմատոլոգիական կենտրոն ՓԲԸ-ի լիցենզիայի մեջ.

2.3. եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հ. Դարբինյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։