Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՍՊԻՏԱԿԻ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ «ՍՊԻՏԱԿԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊՓԲԸ-Ի ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

23 հունվարի 2004 թվականի N 68-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Սպիտակի մոր ԵՎ մանկան առողջության կենտրոն» ՊՓԲԸ-ի լիցենզիան «Սպիտակի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի վերաձԵՎակերպման մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին կետը և լիցենզավորված իրավաբանական անձի անվանման փոփոխումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. «Սպիտակի մոր և մանկան առողջության կենտրոն» ՊՓԲԸ-ին 2003 թվականի հուլիսի 30-ին տրված բժշկական գործունեության տեսակի թիվ Կ-XX-000155 լիցենզիան վերաձևակերպել «Սպիտակի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի անվամբ:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.

2.1. ապահովել լիցենզիայում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների գրանցումը և պահպանումը համապատասխան գրանցամատյաններում.

2.2. համապատասխան փոփոխություն կատարել «Սպիտակի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի լիցենզիայի մեջ.

2.3. եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հ. Դարբինյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։