Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԹԻՎ 8 ԲՈՒԺՄԻԱՎՈՐՈՒՄ» ԱՊՓԲԸ-Ի, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԹԻՎ 16 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ԱՊՓԲԸ-Ի, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԹԻՎ 11 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ԱՊՓԲԸ-Ի, «ԱՐԱԲԿԻՐ ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ԱՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԱՆՈՒՆՈՎ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

6 հուլիսի 2004 թվականի N 710-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

ԵրԵՎանի քաղաքապետարանի «Թիվ 8 բուժմիավորում» ԱՊՓԲԸ-ի, ԵրԵՎանի քաղաքապետարանի «Թիվ 16 պոլիկլինիկա» ԱՓԲԸ-ի, ԵրԵՎանի քաղաքապետարանի «Թիվ 11 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ-ի, «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ԱՓԲԸ-ի լիցենզիաները ԵրԵՎանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» ՓԲԸ անունով վերաձԵՎակերպման մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին մասը և լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Երևանի քաղաքապետարանի «Թիվ 8 բուժմիավորում» ԱՊՓԲԸ-ին 2003 թվականի փետրվարի 25-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության տեսակի թիվ Կ-XX-000298, Երևանի քաղաքապետարանի «Թիվ 16 պոլիկլինիկա» ԱՓԲԸ-ին 2003 թվականի օգոստոսի 12-ին տրված թիվ Կ-XX-000202, Երևանի քաղաքապետարանի «Թիվ 11 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ-ին 2003 թվականի դեկտեմբերի 5-ին տրված թիվ Կ-XX-000416, «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ԱՓԲԸ-ին 2003 թվականի մայիսի 19-ին տրված թիվ Կ-XX-000109 լիցենզիաները վերաձևակերպել «Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն անունով:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.

2.1. ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.

2.2. համապատասխան փոփոխություններ կատարել լիցենզիաների մեջ.

2.3. եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։