Գլուխ 2 · ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 20
Հոդված 20.
Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք մշտական բնակության են մեկնում հանրապետությունից դուրս, կարող են պահպանել սեփականաշնորհված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը: Այդ բնակարանների օգտագործման և օտարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: