Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 11

գործել է մինչև 1996-06-12Բացել ARLIS-ում

Հոդված 11.

Բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով և իրականացվում է պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից:

Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները իրականացնում են`

ա) պատգամավորների տեղական խորհուրդների տնօրինության տակ գտնվող բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը.

բ) պատգամավորների տեղական խորհուրդների տարածքում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը:

Գերատեսչությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցում են իրենց տնօրինության տակ գտնվող բնակարանային ֆոնդի սեփականաշնորհմանը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։